ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք ընտրությունների ժամանակ գլխավորելու է ՔՊ ցուցակը, դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն սկսել է փաստացի քարոզարշավը։
Նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջը ողողված է ինքնագովազդային հրապարակումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նորաթուխ ՔՊ-ական համայնքապետի թեկնածուն մե՛կ նվերներ է բաժանում քաղաքացիներին, մե՛կ հանդիպումներ ունենում բնակիչների, երիտասարդների եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ու ամենօրյա ռեժիմով գովազդում իր գործունեությունը:
Այսպիսով, ակնհայտ է, որ մարտին կայանալիք համայնքապետի ընտրություններն անհավասար պայմաններով են ընթանալու:
Մինչ ՔՊ-ի թեկնածուն ընտրություններից ամիսներ առաջ սկսել է քարոզարշավը ու հանրությանը ցույց է տալիս աշխատանքը, մյուս թեկնածուները նման հնարավորություն չունեն:
ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է.
«1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն»:
Այս դեպքում, սակայն, թե’ հավասարության, թե’ ժամկետի հետ կապված պահանջները փաստացի խախտված են:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԸՀ՝ պարզելու՝
∙ ինչպե՞ս են վերաբերվում պետական այս հաստատությունում օրինազանցության փաստացի դեպքին:
∙ Ինչո՞ւ չեն արձանագրվել այս խախտումները, ինչո՞ւ ՔՊ հիմնադիրներից Վահագն Հովակիմյանի գլխավորած ԿԸՀ-ն հայտարարությամբ հանդես չի գալիս սրա վերաբերյալ:
ԿԸՀ-ից գրավոր հարցում պահանջեցին, որը ուղարկել ենք եւ պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք»:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել