«Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված իշխանության դեմ հրապարակային արտահայտվողների։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ քննչական կոմիտեի աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու, եւ մեղադրանքը վերջինիս նկատմամբ անխուսափելի է լինելու։
Նշենք՝ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Այս գործընթացից բացի, իրավապահները մեկը մյուսի հետեւից ծանուցումներ են ուղարկում «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամներին:
Նրանք փնտրում են 2024 թվականին Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» վանկարկողներին:
Այս դեպքով մեկ տարեց պապիկ՝ Տիգրան Դրմեյանը, արդեն մեղադրյալի աթոռին է, ու գործը դատարանում է»:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել