Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից
Այսօր տեղի կունենա շատերի կողմից երկար սպասված Պուտին-Փաշինյան հանդիպումը:
Ոմանք ակնկալում էին, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես Մոսկվա չի գնա, ոմանք էլ պնդում էին, թե նա մասնակցելու է ոչ միայն ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ նաեւ ներկա է գտնվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությանը եւ մայիսի 9-ին նվիրված միջոցառումներին:
Տեղի ունեցավ այս երկուսի միջինը: Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, այլ նաեւ առանձնազրույց կունենա Պուտինի հետ, ինչը, կարելի է եւ անակնկալ համարել, եթե հաշվի առնենք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Իհարկե, վաղուց արդեն ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ կապված իլյուզիաներ չի տածում, բայց կարծես պատրաստ է նրան հանդուրժել դեռ որոշ ժամանակ:
Հազիվ թե այլ պարագայում ՌԴ նախագահը համաձայներ հանդիպել ՀՀ վարչապետի հետ:
Ի՞նչ ակնկալել այս հանդիպումից: Միայն այն, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում որոշակի նորմալացում կարձանագրվի, բայց խոսել հարաբերությունների նորմալացման եւ ջերմության մասին, կարծում ենք ավելորդ է:
Top-News.am


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից