Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել ընտանեկան լուսանկարի պատճառով
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը՝ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, ներողություն է խնդրել փոփոխությունների ենթարկված ընտանեկան լուսանկարը հրապարակելու համար։ Այս մասին Ուելսի արքայադուստրը գրել է X-ում։
«Ինչպես շատ սիրողական լուսանկարիչներ, ես երբեմն փորձարկումներ եմ անում մշակման հետ կապված: Ցանկանում եմ ներողություն խնդրել թյուրիմացության համար, որն առաջացրել է նախօրեին մեր հրապարակած ընտանեկան լուսանկարը: Հուսով եմ, որ բոլորն ուրախ են նշել Մայրության օրը»,- գրել է 42-ամյա արքայադուստրը:
Այնուհանդերձ, պալատը հրաժարվել է փոփոխված լուսանկարը հեռացնել և օրիգինալ տարբերակը հրապարակել:
Ի հավելումն այս պաշտոնական հայտարարության, Քենսինգթոնյան պալատի աղբյուրը բրիտանական լրատվամիջոցներին հայտնել է, որ լուսանկարը ենթարկվել է «թեթև փոփոխությունների»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Daily Mail-ը, վերջին երկուսուկես ամսվա ընթացքում արքայադստեր առաջին լուսանկարը, որում նա շրջապատված է երեք երեխաներով՝ 10-ամյա արքայազն Ջորջով, 8-ամյա արքայադուստր Շառլոթով և 5-ամյա արքայազն Լուիով, փոփոխությունների ենթարկված է որակվել Reuters-ը, AP, Getty և AFP գործակալությունհների կողմից: Մի քանի «կասկածելի մանրամասներ» առաջինը նկատել են համացանցի օգտատերերը։