Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ Միրզոյան Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ ԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է Երևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայով Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Դոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը Պուտինը շնորհավորել է Թրամփին Հուսահատ կոչ եմ անում ՔՊ-ին՝ այլ թեկնածու փնտրեք, մարդիկ նայելու են ու հարցեր տան. Գեղամ Նազարյան Դուք հարբեցո՞ղ եք. Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին Չեմ կարծում՝ ինչ-որ երկրի «դաբրոյով» պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները․ Լևոն Քոչարյանը՝ վարչապետ դառնալու մասին

Չինաստանում տեղի կունենա առաջին  կիսամարաթոնը ռոբոտների մասնակցությամբՀնդկական ընկերությունը ներկայացրել է Land Rover-ի վրա հիմնված նոր մոդելըԱնտարկտիդայի սառույցի հալչումը սպառնում է 100 թաքնված հրաբուխների ժայթքումներովՖրանսիան փորձարկել է 21-րդ դարում ստեղծված առաջին ջրածնային գազային տուրբինային ինքնաթիռի շարժիչըԱՄՆ բանակը մշակել է համակարգ, որը անգամ սկսնակին թույլ կտա մարտական ուղղաթիռ շահագործելTesla Cybertruck-ն վաճառվում է զեղչերովՍեբաստիա-Րաֆֆի խաչմերուկում բախվել են «Nissan»-ը և «Opel»-ը. վիրավորին հասցրել են հիվանդանոցՀարավային Կորեայի նախագահը լսումներից հետո գնացել է զինվորական հոսպիտալԹրամփը կփորձի համաշխարհային խնդիրները լուծել ագրեսիվ մեթոդներով․ IRNAՆոր Զելանդիայի քաղաքներից մեկի քաղաքապետին զարմացրել են ատոմը պառակտելու մասին Թրամփի խոսքերըԱլեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչու Արցախ բառն օգտագործելուց հետո «ուղղեց իր սխալը» և ասաց «Ղարաբաղ»Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցըՀուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ ՄիրզոյանԹեժ մթնոլորտ՝ ԱԺ–ում․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ, վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)Թրամփը իր երդմնակալության արարողության ժամանակ ընտրել է ռուսական գինիՄոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ԼավրովԲայդենին մեղադրում են հարյուր հազարավոր ուկրաինացիների ոչնչացման մեջԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրիցԵրևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերիցՀերթական աբսուրդ գնումը՝ ՆԳՆ-ի կողմից. քյաբաբ ու իքիբիրԹուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվելՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամԶանգվածային օբյեկտը 4 միլիարդ տարի առաջ կարող էր խաթարել Արեգակնային համակարգը և ազդել հսկա մոլորակների ուղեծրերի վրաԵրևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումովԻ՞նչ անոմալիաներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքումՄեր մոլորակին սպառնում է աղետալի մեգա-երկրաշարժԱՄՆ նոր պետքարտուղարը հայտարարություն է արել Ուկրաինայի հակամարտության ավարտի մասինՊանամայի նախագահը պատասխանել է Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» Թրամփի մտադրություններինՄակրոնը կոչ է անում Եվրոպային «արթնանալ» և ավելի շատ ծախսել պաշտպանության վրա՝ Թրամփի վերադարձի ֆոնինՀարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է․ ԻնյարիտուԹրամփը Կուբան կրկին ներառել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակումԹուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր և վիրավորներԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանում հրդեհ է բռնկվելՖեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանըՇախմատի Հայաստանի առաջնության 7-րդ տուրի արդյունքներըԵրևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայովՈ՞վ է Միացյալ Նահանգների նոր փոխնախագահըՏուգանում եք, տուգանեք․ քաղաքացիների զգալի մասը որոշել է բոյկոտել, հայտարարագիր չներկայացնելՈւկրաինական պատերազմի ձգվող պարույրըԲաքվում այսօր կշարունակվի Արցախի նախկին պաշտոնյաների գործով կեղծ դատական նիստըՈվքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուներըՆանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռըԽայտառակ ստվերային փողերի շարժ, ով ում է «կռիշ կանգնում». բացահայտում Մեսրոպ ՄանուկյանիցՈ՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բումԻնչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումովՉինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատարԿսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծԿապանում պատրաստվում են ընտրությունների

Ռուսական «Գեոպրոմայնինգը», որին պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հայտնվել է պատժամիջոցների տակ

 

Հետքը գրում է՝ 2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։

Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։

Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։

ԱՄՆ գանձապետարանն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող հարյուրավոր ընկերություններ:

Պատժամիջոցներով ԱՄՆ-ն սահմանափակում է նշված ընկերությունների և անձանց մուտքը ԱՄՆ, ֆինանսական և այլ տարատեսակ գործարքները, տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը և այլն։ Այլ խոսքով՝ «սառեցնում են» կապերը նշված ընկերությունների և անձանց հետ՝ փորձելով սահմանափակել նրանց գործունեությունը, ռուսական ռազմարդյունաբերությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունը և տնտեսապես հարվածել Ռուսաստանին։

Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն (OOO ГЕОПРОМАЙНИНГ):

Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Հարցին ի պատասխան, թե ինչպես այս պատժամիջոցները կարող են ազդել «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվների վրա, հայաստանյան «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը խնդրեց գրավոր նամակ ուղղել խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։ Հարցման պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։

Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։

Երկու ընկերություններում էլ Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու եկավ Տրոցենկոներին փոխկապակցված անձ՝ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։