«Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր տեղեկությունների, որոշել է անձամբ մասնակցել Փաշինյանը։
Հիշեցնենք, որ իշխող ուժը Կապանում տարածքային խորհուրդ չունի անցած տարվա հունիսից, երբ Փաշինյանն իր՝ Սյունիք կատարած այցի ժամանակ պարզեց, որ տեղի ՔՊ-ականներն իրար միս են ուտում, կառույցում բարդակ է, եւ հրահանգեց լուծարել ու նոր կառույց ձեւավորել։
Բացի այդ՝ ներկուսակցական ընտրություններն անցել էին խախտումներով, որոշ ՔՊ-ականներ յուրայիններին էին դարձրել ընտրիչներ, որ մտնեն տարածքային խորհուրդ։
Փետրվարի ընտրություններից առաջ, մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է ստուգել, թե ՔՊ-ականներից ով ինչ ռեյտինգ ունի մարզում: Հարցումները պարզել են, որ ամենաբարձր վարկանիշն ունի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ 51 տոկոս, հաջորդը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է՝ 27 տոկոս, երրորդ տեղում՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Իսկ Մարինա Ղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Նարեկ Բաբայանը բավականին ցածր վարկանիշ ունեն։Մեզ ասացին, որ երեկվանից տեղի լրատվամիջոցներից մեկը նույնպես հարցում է սկսել՝ 1-5 բալանոց համակարգով առաջարկելով գնահատել ՔՊ-ականներին։
Հավանաբար, Փաշինյանի հարցման արդյունքներին չեն վստահում։
Կապանում կարծում են, որ նոր հարցման պատվիրատուն պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, որի անունն ամենաշատն է տեղ գտել սոցհարթակների մեկնաբանությունների բաժնում, որոշ օգտատերեր նույնիսկ բարձրաձայնում են, որ Դանիելյանն է, հավանաբար, ուղղորդում հարցումը։ Խորհրդի կազմում 7 կուսակցական է ընդգրկվելու»:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել