Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է․ Ինյարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասում բռնի գործողություններ իրականացնող միակ դերակատարն Ադրբեջանն է, իսկ տարածաշրջանում նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում լարվածության մեծացման հավանականությանն ու տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու հարցում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։

Խոսելով Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի հավանականության մասին՝ իսպանացի պատգամավորը շեշտել է, որ տարածաշրջանում բռնություն կատարող միակ դերակատարն Ադրբեջանն է, ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի։

«Վերջին տարիներին Հարավային Կովկասում միակ բռնարար դերակատարն Ադրբեջանն է, որը խախտել է միջազգային իրավունքը և անկայունություն առաջացրել տարածաշրջանում։ Նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։

Զրուցակցի խոսքով՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերի մոտ կառուցողական ներգրավվածության մոտեցումը գերակայի հակամարտության գնալու մոտեցման նկատմամբ։

Անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ և զինամթերք է ձեռք բերում բացառապես երկրի ինքնիշխան սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ Ինյարիտուն նկատել է, որ ինչպես ցանկացած այլ ինքնիշխան պետություն,  Հայաստանն իր պաշտպանության համար ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու բոլոր իրավունքներն ունի։

«Ադրբեջանի մեղադրանքն առնվազն տարօրինակ է. որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ունի բոլոր իրավունքներն իր պաշտպանության համար ձեռք բերել ռազմական տեխնիկա, ինչպես ցանկացած այլ երկիր։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հավերժացնելու և Հայաստանի տարածքներ ներխուժելու համար օգտագործել է լուրջ սպառազինություն՝ ներառյալ զենքեր, որոնք հակասական են կամ նույնիսկ խախտում են միջազգային իրավունքը»,-նշել է պատգամավորը:

Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ այդ զենքերը մատակարարվել են մի խումբ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Գերմանիայից,  Կանադայից և այլն: Բացի այդ՝ պատգամավորի բնորոշմամբ՝ Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն և հնարավորությունները, որոնք հստակորեն ուղղված են հարձակվողական գործողություններ իրականացնելուն։

«Ի հակադրություն սրան՝ Հայաստանը շարունակում է կենտրոնացած մնալ բացառապես իր սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության վրա»,-ընդգծել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ իրական վտանգը ոչ թե ռազմական տեխնիկա ձեռք բերելու մեջ է, այլ նման տեխնիկայի չարաշահման և օգտագործման համար առկա իրավական համատեքստի մեջ է, հատկապես, երբ այն օգտագործվում է իրավական համատեքստից դուրս, ինչպես դա արել է Ադրբեջանը։