«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը:
Ինչ խոսք, լավ է հնչում, իսկ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը:
Հիշեցնենք, որ Մարությանը առաջարկում է փետրվարի 1-ից մտնել ավտոբուս, տալ 100 դրամ եւ երթեւեկել, բայց իշխանությունը, կարծես թե, մտադիր է տուգանք կիրառել քաղաքացիների նկատմամբ, որը կլինի 50.000 ՀՀ դրամ:
Ու դժվար թե Հայկ Մարությանը, Գագիկ Բեգլարյանի ու Հովիկ Աբրահամյանի հարեւանությամբ գտնվող իր տունը գրավադրի, որպեսզի մարդկանց օգնի վճարել այդ տուգանքները: Արդյունքում` քաղաքացին իր տուգանքի հետ միայնակ կմնա:Իսկ ինչ վերաբերում է այսօրվա թանկացումները 2013 թվականի «100 դրամանոց» բողոքի հետ համեմատելուն՝ ապա նշենք, որ այն ժամանակ մահաբեր գազելներն էին ու վատ ավտոբուսները, հիմա գոնե ունենք նոր տրանսպորտ՝ նոր ավտոբուսներով, քիչ թե շատ նորմալ վարորդներով:
Այսինքն` սակագնի փոփոխությունը որակի հետ է առնչվում:
Թեեւ պայքարը դեռ նոր դրսեւորումներ է ստանում, բայց պարզ չէ, թե ինչ ծավալների կհասնի. միայն թե վերջում տուժողը կլինի ժողովուրդը, ով կա՛մ պետք է հարմարվի նոր գների հետ, կա՛մ ենթարկվի մեծ տուգանքների»:


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել