«Աստղերի ֆաբրիկայի» մասնակցուհին ծննդաբերել է սրճարանի զուգարանում
«Աստղերի ֆաբրիկա» ռեալիթի շոուի նախկին մասնակցուհի Արինա Ռիժենկովան ծննդաբերել է մոսկովյան սրճարանի զուգարանում։ Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը։
Աղբյուրի խոսքով՝ հունվարի 3-ին Մոսկվայի հարավում գտնվող հաստատությունում այցելուները նկատել են մի գզգզված աղջկա՝ երեխան ձեռքին, որը դուրս էր գալիս զուգարանից: Սրճարանի աշխատակիցները ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել, սակայն Ռիժենկովան չի ցանկացել երեխային հանձնել բժիշկներին։
Նշվում է, որ ավելի ուշ բժիշկներին հաջողվել է զննել երեխային։ «Սրճարանից կնոջը երեխայի հետ տեղափոխել են Յուդինի անվան ՊԿԲ-ի ծննդատուն։ Այնտեղից Արինային ուղարկել են հոգեթերապևտի հետ զրույցի։ Դեպքից մեկուկես շաբաթ անց Արինան կորոնավիրուսով հայտնվել է Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Կնոջ մոտ հիվանդության թեթև ձև է, սակայն բժիշկները, միևնույն է, որոշել են հոսպիտալացնել նրան», — պատմել է պարբերականի զրուցակիցը։