Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, նույնիսկ կարող եմ ասել՝ ժամերը․ Էրեբունի համայնքի նախկին թաղապետ (տեսանյութ)
Մեր զինվորը, բանակը, ժողովուրդը չի պարտվել, դավաճանություն է տեղի ունեցել, ու ես պայքարում եմ, որ այդ դավաճանությունը պարզվի, ու մեղավորները պատժվեն։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա, վերջինս էլ նշում է, որ ժողովրդի աջակցությունն ունի, և հարցին՝ այդ դեպքում բողոքի ակցիաները, հանրահավաքները կտա՞ն ցանկալի արդյունք, Գրիգորյանն արձագանքեց․
«Կարծում եմ՝ պայքարն արդեն մոտենում է ավարտին։ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի խոսում է, ու այդ խոսելով հանձնվում են մեր հողերը, և ամենացավալին՝ այսքան զոհ ունեցանք, այսքան ընտանիքիներ փախստականի կարգավիճակում են գտնվում։ Նիկոլ Փաշինյանը միայն դատարկ խոսում է, իսկ մեր վճռականությունը, կարծում եմ, ակնհայտ է։ Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, նույնիսկ կարող եմ ասել՝ ժամերը»,-ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ ամեն վայրկյանը մեզ համար թանկ է, ողջ ազգը, բոլոր նրանք, ովքեր մտածում են պետության, հայրենիքի մասին, արդեն գիտակցում են կատարվածը։
«Թեև եղանակային պայմանները վատն են, բայց չեմ կարծում՝ սրանք ավելի վատ պայմաններ են, քան այն պայմանները, որոնցում գտնվում են սահմաններին կանգնած մեր հայրենակիցները։ Այսօր իշխանություն գոյություն չունի, սահմանամերձ գոտիների համայնքների ղեկավարներն ու բնակիչներ են պահում սահմանները, իսկ իշխանությունը միայն խոչընդոտում է։ Բոլոր համայնքների ղեկավարների, ակտիվիստների վրա քրեական գործեր են հարուցվում՝ ավելի թուլացնելու մեր սահմանները»,-ասաց Դավիթ Գրիգորյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ