Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար
ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար
Այսօր Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ նախագծին, որով առաջարկում եմ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, ովքեր հանդես են գալիս՝
▪️ նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով,
▪️ ամուսնալուծության վերաբերյալ հայցերով,
▪️ ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ հայցերով,
▪️ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով,
▪️ ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։
Այսօր պետական տուրքի վճարումից ազատվում են այն հայցվորները, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով դիմում են դատարան։
Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձանց կողմից վարչական դատավարության կարգով բողոքարկվում են ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության միջոցները՝ նախազգուշացումը և անհետաձգելի միջամտության մասին որոշումները։ Բռնության ենթարկված անձինք, իրենց հերթին, ստիպված են լինում նախ վերաքննության, ապա՝ վճռաբեկության կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը՝ առանց պետական տուրքի մասով արտոնյալ պայմանների։
Այսպիսով՝ արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում են կրկնակի անբարենպաստ և խոցելի պայմաններում։
Նկատի ունենալով վերը նշվածը և ոլորտի ՀԿ-ների առաջարկները՝ նախաձեռնել եմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կընդգրկվի առաջիկա լիագումար նիստի օրակարգում»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ