Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը դուրս է գալիս համակարգից
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ գնդապետ Սամվել Հակոբյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձություններն ու անարդարությունը, ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու մասին զեկուցագիր է ներկայացրել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ օրվա իշխանությունը, անտեսելով մեր երկրի ու հասարակության, մեր պետության ու քաղաքացու առջև ծառացած օրհասական խնդիրները, զբաղված է միայն սեփական իշխանությունը պահելով։
Այս օրերին փորձ է արվում ոստիկանությանը և, մասնավորապես, ոստիկանության զորքերին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ոստիկանությանն օգտագործել որպես մահակ և լուծել նեղ անձնական ու քաղաքական խնդիրներ։
Զինված ուժերում և ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության ընթացքում իմ միակ խնդիրը եղել և մնում է օրինականության հաստատումը, օրենքի գերակայության սկզբունքի հանդեպ հարգանքը և սպայի պատիվը պահպանելը։ Համոզված եմ, որ այս օրերին ոստիկանությանը և հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները որևէ աղերս չունեն հիշատակածս խնդիրների հետ, ավելին՝ վտանգում են մեր երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։
Չկարողանալով ցուցաբերել բացարձակ անտարբերություն՝ որոշել եմ ներդրում չունենալ վերոհիշյալ անարդարություններին և ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։
Իմ ծառայակից ընկերներին ու գործընկերներին կոչ եմ անում հրաժարվել ապօրինի հրահանգներ կատարելուց, հավատարիմ մնալ տված երդմանն ու ծառայել բացառապես օրենքին ու հասարակության շահերին»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ