նիկոլի Պետոն եւ հանրության ձայնը
Հանրայինը, մեր՝ հարկատուների փողերով սնվող հեռուստաալիքը փորձում է մի այլ իրականություն ստեղծել, որտեղ թիվ մեկ խնդիրը ոչ թե նիկոլի դավաճանական քայլերի հետեւանքներն են, այլ, օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենքը:
Կազմակերպում են քննարկում, որին մասնակցում են մարդիկ, որոնք առնվազն մեղսակից են Հայաստանի ավերմանը: Իմքայլականն ասում է, թե ամեն ինչ պետք է արվի ժողովրդի շահերը բավարարելու համար: Միայն թե մենք արդեն գիտենք, թե իմքայլականները ժողովուրդ ասելով ում նկատի ունեն:
Քննարկման մասնակիցներից եւ ոչ մեկը չխոսեց այն մասին, թե ինչ անենք, որ այլեւս օտար փողերով սնվող հկ-ների ներկայացուցիչները չհայտնվեն խորհրդարանում եւ կառավարությունում: Դե ինչ ասեն, երբ իմքայլականներից առնվազն 34-ը սորոսական է:
Հանրայինը, Պետոյի ակտիվ մասնակցությամբ, կրկին փորձում են խաբել ու թյուրիմացության մեջ գցել հանրույանը, ձեւացնելով, թե ամեն ինչ անում են, որ փողի ազդեցությունը նվազի ընտրություններում, այնինչ, հենց իրենք՝ սորոսականները սնվում են փողի գրեթե անսահման աղբյուրներից, այն էլ օտար ծագում ունեցող:
Պետոյի եւ նրա նոր տիրոջ՝ նիկոլի փորացավը պարզ է. նրանք փորձում են օրենքով արգելել տեղակալ ազդեցիկ մարդկանց մասնակցությունը ընտրությւններին, ինչը մեծապես կհեշտացնի իրեն սեւ գործերի իրականացումը:
Իմքայլականները, սորոսականները ամեն ինչ արեցին Հայաստանն աղետի առաջ կանգնեցնելու համար, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարացնելու համար: Նրանք որոշել են էլի ու էլի վնասել Հայստանին: Կորցրած տարածքներով ավելի քան հինգ հազար զոհերով նրանք, ինչպես տեսնում ենք, չեն բավարարվում:
նիկոլը եւ նրա թիմը համառորեն չեն հասկանում, որ իրենք հայաստանում մի անելիք ունեն՝ դատվել: Նրանք դեռ ապրում են մի իրականությունում, որտեղ իրենք ամենազոր են եւ ուզում են այնպիսի պայմաններ ստեղծել, որ մյուս ընտրություններից հետո խորհրդարանում միայն սորոսականները լինեն:
Իմքայլականները, նույն Պետոն հիմա պետք է մտածեն, թե ինչ են ասելու դատարանում, ինչպես են բացատրելու իրենց հանցավոր գործունեությունը, իսկ կուսակցությունների մասին օրենքով եւ ընտրական օրենսգրքով արդեն կզբաղվեն հաջորդ իշխանությունները, ընդ որում այնպես, որ այլեւս երբեք թուրքաադրբեջանական փողերով սնվող Սորոսի գրասենյակը Հայաստանում կառավարություն չձեւավորի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են