Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանը
Միջազգային լրատվամիջոցներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցից հետո կատարված առաջին գրառման հեռացումը X սոցիալական հարթակում նրա էջից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, փետրվարի 10-ին այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, որից հետև X-ում Վենսի էջում հրապարակված գրառման մեջ նշվել էր, որ փոխնախագահը և ԱՄՆ Երկրորդ տիկինը ծաղկեպսակ են դրել «Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»։
ԱՄՆ փոխնախագահն իր էջում այնուհետև կիսվել է իր խոսնակի կատարած հետևյալ գրառմամբ. «Փոխնախագահը և Երկրորդ տիկինը ծաղիկներ են դրել անմար կրակին և գրառում արել հուշամատյանում Հայաստան այցի վերջին օրը»։
Գրառմանը կցվել են նաև լուսանկարներ և հուշամատյանում Վենսի գրառումը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը