Թրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարը
CNN-ը գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կառուցել «Անկախության» կամար՝ Ամերիկայի 250-ամյակի պատվին: Նա ուզում է, որ դա լինի աշխարհի ամենամեծ կամարը՝ 250 ոտնաչափ բարձրությամբ, որը կգերազանցի Փարիզի «Հաղթանակի» կամարին: Թրամփի առաջարկած կամարը կտեղակայվի Լինքոլնի հուշահամալիրի և Առլինգթոն հաուսի միջև:
Համեմատության համար Փարիզի «Հաղթական» կամարը ունի 164 ոտնաչափ բարձրություն։ Ստանդարտ չափումների հիման վրա դա համարժեք կլինի 16-20 հարկանի շենքի բարձրության։
Սակայն ծրագիրը բախվում է դիմադրության: Պատմության պահպանության մասնագետներն ուշադրություն են հրավիրում, որ այսքան մեծ կառույցը կփակի պատմական տեսարժան վայրերի տեսքերը Լինքոլնի հուշարձանի և Արլինգթոնի ազգային գերեզմանատան միջև: Բացի այդ, անվտանգության խնդիրներ կան ավիացիայի համար, քանի որ կառույցը գտնվելու է Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանի մոտակայքում: Ըստ տվյալների՝ օդանավերը այդտեղից անցնում են միայն 492 ոտնաչափ բարձրությամբ:
Պարբերականը գրում է, որ սա Թրամփի վերջին և ամենամեծ ջանք է՝ իր ոճն ու ճաշակը պարտադրելու երկրի մայրաքաղաքին, և նա չափազանց ակտիվ է այս հարցում։
Առաջարկվող կամարի բաղկացած կլինի 165 ոտնաչափ բարձրությամբ և 165 ոտնաչափ լայնությամբ հիմնական հատվածից, գագաթին կլինի 25 ոտնաչափ պատվանդան և հսկայական՝ 60 ոտնաչափ «Ազատություն աստվածուհու» ոսկեզօծ բրոնզե արձանը։
Մասնագետները նաև զգուշացնում են, որ ծրագիրը պետք է անցնի բազմաթիվ իրավական ստուգումներ և գնահատումներ, որոնք կարող են դանդաղեցնել կամ խոչընդոտել շինարարությանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում