Նոր պաշտոնի մասին լուրերը հիմնազուրկ չեն. Ինչպե՞ս է անցել Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 19-ին կայացել է Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը: Այն մեկ անգամ հետաձգվել էր Խաչատրյանի թոռան առողջական խնդիրների պատճառով։ Նրա դստեր եւ «Էլադե» մուշտակների ու այլ խանութների սեփականատիրոջ որդու պսակադրությունը կայացել է Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս նորաբաց եկեղեցում, խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ 2015թ․-ին նշանադրությունն էր եղել:
Հարսանիքին ներկա է եղել քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով գրեթե մինչեւ վերջ մնացել է խնջույքին։ Ներկա է եղել նաեւ վարչապետը, ով սովորաբար խուսափում է նման արարողություններից, եւ ում առաջին գործը եղավ Գագիկ Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելը։
Այս բարձր ներկայությունից մարդիկ եզրակացրել են, որ Խաչատրյանին պաշտոն տալու մասին լուրերն այնքան էլ հիմնազուրկ չեն: Հարսանիքին երգել են Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: 4 հաղորդավար է վարել՝ Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են