Օղու թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, դատարանի որոշմամբ 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։
«Հաղթանակ ու երկար սպասված, «Օղու գործով» պաշտպանյալս` Աշոտ Հովսեփյանն ազատ արձակվեց»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Աշոտ Հովսեփյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 9-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Հովսեփյանը առնչվում է իրեն առաջադրված մեղադրանքին: Դատարանը միաժամանակ նշել էր, որ ազատության մեջ մնալու դեպքում վարույթն իրականացնող մարմնից ապացույցներ թաքցնելու կամ փախուստի դիմելու ռիսկեր առկա չեն, այլ առկա է միայն գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ