Դատարանը որոշել է դադարեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի լիազորությունները
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը:
«Գեղամ Գեւորգյանը մինչեւ ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Հիմնադրամների մասին օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ: Երբ Գեւորգյանի թեկնածությունը դրված էր ռեկտորի պաշտոնում, հոգաբարձուների խորհուրդն այդ մասին տեղյակ չի եղել, Գեւորգյանը պաշտոնապես չի զգուշացրել, որ ինքն այլ աշխատանք է իրականացնում, եւ առկա է եղել օրենքի առերեւույթ խախտում: Այդ հիմքով ես դիմեցի դատարան` երկու պահանջով` բեկանել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նրա ընտրվելու որոշումը, երկրորդ` պահանջեցի դադարած համարել նրա լիազորություններն ընտրման պահից: Դատարանը բավարարեց պահանջները»,- ասաց Հեքիմյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ