«Սյունեցիներն այսօր շարունակում են Նժդեհի գործը». արժանապատվության երթի մասնակիցները ողջունեցին սյունեցիներին
Արժանապատվության երթի մասնակիցները ողջունեցին սյունեցիներին։
«Սյունեցիներն այսօր շարունակում են Նժդեհի գործը, ողջունում ենք բոլոր սյունեցիներին։ ՀՀ քաղաքացու անձնագիրն է, սրանից ունենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական հայացքներից։ Տեր կանգնենք հայոց եռագույնին, հայոց զինանշանին, հայ քաղաքացու անձնագրին, եւ հաղթանակները լինելու են անխուսափելի։ Դրա համար մենք պետք է օր առաջ ունենանք առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց երթի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ քաղաքացիները Երեւանում «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրապարակից: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր»
Հիշեցնենք, որ նախօրդ երկու օրերին եւս տեղի է ունեցել «Արժանապատվության երթ»: Նրանցից մեկը մեկնարկել էր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, մյուսը՝ Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից:
«Հայրենիքի փրկության շարժումը» այս շաբաթ ամեն օր երթ է նախատեսել, իսկ շաբաթ օրը Ազատության հրապարակում կկայանա շարժման հանրահավաքը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ