Տվյալ քրգործի շրջանակներում Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ. եթե ոչ, ապա ինչու. Ղազինյանի նամակը՝ Արթուր Դավթյանին
Ընդդիմության երթը մի պահ կանգ առավ Գլխավոր դատախազության մոտ, որտեղ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը ընթերցեց իր նամակն ուղղված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
«Հարգելի պարոն Դավթյան, սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, որում մանրամասն տեղեկություններ են նշվել ՀՀ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի, այդ թվում 299 հոդվածով (դավաճանություն) նախատեսված առերեւույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ: Հաջորդ օրը ձեր կողմից ինձ ուղղված պատասխան գրության մեջ հայտնվել է, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ ՀՔԾ-ում արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ քրօրենսգրքի 208-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետեւանքների:
Այդ գործը վերաբերում է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների, որոնք հակասել են ՀՀ ՊՆ-ի նորմերին, կանոնակարգումներին, բացասական նշանակություն ունեցել ԶՈՒ կազմի վրա, ինչպես նաեւ ազդել են պատերազմի վերջնական ելքի վրա:
Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ին տված իր հարցազրույցում այլ աղմկահարույց հայտարարությունների շարքում հայտնել է, որ պատերազմի երրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արձակվել է հրաման, որով կանգնեցվել է ԶՈՒ լրահամալրումը: Փոխարենը առաջնագիծ են ուղարկվել կամավորականներ, ինչի հետեւանքով մարտական գործողությունների ընթացքում զոհված, վիրավորված անձնակազմի լրահամալրումը չի իրականացվել:
Նկատի ունենալով այդ քրգործով հանրային լայն պահանջը, հաշվի առնելով իշխանությունների խոստումը մի շարք քրեական գործերով օբյեկտիվ եւ թափանցի նախաքննության իրականացնելու վերաբերյալ, պահանջում ենք հանձնարարել մինչեւ վաղը 17-ը տրամադրել հետեւյալ տեղեկատվություն.
1. Հիշատակված քրգործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ: Եթե այո, ապա ինչ կարգավիճակում է հարցաքննվել եւ ինչ է հաջողվել պարզել:Եթե չի հարցաքննվել, ապա ներկայացնել, թե ինչ պատճռով դա տեղի չի ունեցել:
2. Մովսես Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը քննության առարկա դարձել է, թե ոչ: Եթե այո, ինչ է հաջողվել պարզել դրա արդյունքում:Եթե ոչ, ապա ինչու այն չի դարձել քննության առարկա:
3. Առգրավվե՞լ է արդյոք Մովսես Հակոբյանի հիշատակած թիվ 00038 գաղտնի հրամանը, որով վերացվել է 5 մարտական գունդ, դադարեցվել է զինված ուժերի լրահամալրումը,
4. Պարզվե՞լ է արդյոք, թե ովքեր են ներկա գտնվել զորքերի լրահմալրումը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտ ունեցած քննարկմանը: Ով ինչ կարծիք է հայտնել: Այդ հարցերի շուրջ հարցաքննվե՞լ է արդյոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, թե ոչ:
5. Դարձե՞լ է քննության առարկա հարց, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԶՈՒ ԳՇ պետի կողմից պատերազմի առաջին իսկ օրերին կատարված մարդկային ու տեխնիկական ռեսուրսների սակավության պատճառով տագնապային կանխատեսումների պայմաններում Նիկոլ Փաշինյանին հասնել զորքերի լրահամալրումը կասեցնելուն: լԻնչ նպատակ է հետախնդել եւ ում շահերից է բխել թիվ 00038 հրամանը»:
Ղազինյանը նկատեց, որ նշված հարցերի մեջ ոչ մի նախաքննական գաղտնիք չկա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ