Անորոշության մեջ հայտնված հայոց պետության կառավարման ղեկը զիջե՛ք համազգային շահերով առաջնորդվող անձերի. ՌԴ-ի հայկական կառույցներ ու հոգեւոր դաս
Հայոց երկրի պետակա՛ն այրեր, քաջությո՛ւն ունեցեք առերեսվելու ստեղծված դառը իրականությանը, ընդունե՛ք կատարած հայրենադավ մեղքը, գիտակցե՛ք ազգային անվտանգությունն ապահովելու ձեր անկարողությունը, վե՛ր դասեք երկրի և ժողովրդի շահը ձեր անձնական ու նեղ նկրտումներից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցները և հոգևոր դասը։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Հայ ժողովուրդը բազմադարյա իր պատմության ողջ ընթացքում օրհասական ու ճակատագրական պահերին, շնորհիվ իր միասնական ոգու, հավաքական կամքի և իմաստասեր առաջնորդների, կարողացել է կանխել ազգի գոյապահպանությանը սպառնացող վտանգը, արժանապատվորեն հաղթահարել յուրաքանչյուր փորձություն ու դժվարություն, հավատարմության ուխտով անաղարտ պահել ազգային նվիրական արժեքները։
Սակայն մեր օրերի պատմության ընթացքը բեկվեց սեպտեմբերի 27-ին՝ դարավոր թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողություններով։
Հայոց փառապանծ բանակի քաջասիրտ զինվորներն իրենց անվարան խիզախությամբ, անմնացորդ նվիրումով ու կյանքի գնով մարտնչեցին վասն հայրենյաց պաշտպանության։ Ցավ ի սիրտ, ներկայիս պետական այրերի անփորձության, անհեռատես ու հայրենակործան կառավարման արդյունքում հաղթանակը փոխարինվեց ամոթալի պարտությամբ։
Կորցրեցինք հայոց Արցախ աշխարհի մեծ մասը, զոհվեցին հազարավոր հայորդիներ, ունեցանք բազում վիրավորներ, անօթևան փախստականներ, խեղված ճակատագրեր ու պղծված սրբություններ։
Ռուսաստանի Դաշնության հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցները և հոգևոր դասը միակամ հորդորում են, հայոց երկրի պետակա՛ն այրեր, քաջությո՛ւն ունեցեք առերեսվելու ստեղծված դառը իրականությանը, ընդունե՛ք կատարած հայրենադավ մեղքը, գիտակցե՛ք ազգային անվտանգությունն ապահովելու ձեր անկարողությունը, վե՛ր դասեք երկրի և ժողովրդի շահը ձեր անձնական ու նեղ նկրտումներից։
Վշտի ու անորոշության մեջ հայտնված հայոց պետության կառավարման ղեկը զիջե՛ք համազգային շահերով առաջնորդվող անձերի՝ կանխելու օրօրի խորացող ճգնաժամը, միմյանց հանդեպ ատելությունը, անհանդուրժողականությունը, երկպառակությունը, քանզի իմաստուն է ասված. «Անմիաբանությամբ հզորները տկարանում են, իսկ միաբանությամբ տկարները՝ հզորանում»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ