Թրամփը հայտնել է, որ զղջում է Սեշնսին գլխավոր դատախազ նշանակելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ջեֆ Սեշնսին գլխավոր դատախազ չէր նշանակի, եթե իմանար, որ վերջինը կնախընտի ինքնաբացարկ հայտարարել 2016-ի ընտրություններին ռուսական միջամտության հետաքննությունից, որը արդարադատության նախարարությունն է վարում ։ Այս մասին նա հայտնել է New York Times թերթին։
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ մարտին Սեշնսն ինքնաբացարկ է հայտարարել Ռուսաստանի իշխանությունների հետ Թրամփի թիմակիցների հնարավոր դավադրության հետաքննության հսկողությունից։ Նա այդ քայլին է դիմել, քանի որ հայտնի էր դարձել, որ նա երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ 2016-ին։
«Սեշնսը չպետք է ինքնաբացարկ հայտարարեր, իսկ եթե մտադիր էր, ուրեմն պետք է ինձ այդ մասին նախապես ասեր՝ մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը ու ես մեկ ուրիշին կընտրեի»,- հայտնել է Թրամփը։ «Ջեֆ Սեշնսը համաձայնում է զբաղեցնել այդ պաշտոնը, հետո ինքնաբացարկ է հայտարարում, ինչը իմ կարծիքով արդարացի չէ նախագահի նկատմամբ,- հավելել է նա,- Ի՞նչ իմաստ ունի համաձայնել աշխատանքին, իսկ հետո ինքնաբացարկ հայտարարել։ Եթե նա ինքնաբացարկ հայտներ նշանակումից առաջ, ես կասեի «Շնորհակալություն, Ջեֆ, ես քեզ չեմ նշանակի»։ Դա մեղմ ասած,ծայրաստիճան անարդարացի է նախագահի նկատմամբ»,- ասել է Թրամփը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են