Երբեք Նիկոլի կողքով չեմ քայլի, լավ կլիներ մենք իրեն օգտագործեինք ուրիշ երկրներում խնդիրներ լուծելու հարցում. Վազգեն Մանուկյան
Այն, ինչ արել է կամ անում է Նիկոլը, դրա տակ երբեք չի եղել և չկա սիրտ կամ զգացմունք։ Նա միայն մանիպուլյացիա է անում ժողովրդի հետ և պիտի ասել, որ ինքը մեծ շնորհք ունի այդ հարցում։ Լավ կլիներ, որ մենք իրեն օգտագործեինք ուրիշ երկրներում խնդիրներ լուծելու հարցում։ Այս մասին քիչ առաջ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով ՀՀԿ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարցերին։ Պետրոսյանը մասնավորապես հետաքրքրվեց նաև, թե ինչքան են շարունակվելու տեղի ունեցող բարեկիրթ հանրահավաքները, ցույցերն ու բողոքի ակցիաները։
«Սգի օր է հայտարարում, բայց պիտի ասեմ, որ ես ինչ զգացում էլ ունենամ, երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի։ Ես առանձին կգնամ, ես գիշերը կգնամ, բայց ինձ երբեք թույլ չեմ տա իր կողքով քայլել։ Սգի օրվա մասով թող ամեն մեկն իր համար որոշում կայացնի։ Ինչ վերաբերում է ձեր նշած քաղաքակիրթ ցույցերին, կասեմ, որ ես այլընտրանք ուղղակի չեմ տեսնում։ Այս խաղաղ ցույցերը, մեր կողմից խաղաղ, ոստիկանության կողմից՝ ոչ, տանում են նրան, որ բոլոր կառույցները կամաց-կամաց հասկանում են, որ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն անցնելու, քիչ-քիչ անցնում են ժողովրդի կողմը և այն ժամանակ, երբ արդեն մեծ հատվածը անցնի մեր կողմը , շարժման կողմը, Փաշինյանն ուղղակի դատապարտված է։ Այս պահին ինչ-որ շենք գրավելը, ոնց որ 1996-ին գրավեցինք, հարց, կարելի է ասել , չի լուծում։ Իսկ հանրահավաքներն ու երթերը ավելի բազմամարդ կլինեն, երբ ժողովուրդը դուրս կգա սգի մեջից, ժողովուրդը սգի մեջ է»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով նաեւ, որ ինքն էլ անձամբ ամբողջությամբ դեռ չի հասկացել՝ ինչ է կատարվել։
«Անկեղծ ասած՝ ես մինչև հիմա լրիվ չեմ հասկացել, թե ինչ է եղել, որովհետև սրա հետևանքներն այնքան սարսափելի են, որ դժվար է պատկերացնել։
Այս խայտառակ և ամոթալի պարտությունն իմ մոտ դառնություն է առաջացնում նաև այն պատճառով, որ ես գիտեմ՝ դա կարելի էր կանխել: Այսպիսի բան կարող էր չլինել: Մի կողմ թողնենք այն, որ դեռ 2,5 տարի նախապատրաստվում էր այս ամեն ինչը: Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, միգուցե՝ ավելի ուշ: Բանակցությունները տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք և մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2,5 տարի գոնե մի քիչ շարունակեինք զբաղվել բանակով, պարտություն չէինք ունենա: Վերջում էլ ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի, խայտառակ մի համաձայնագիր, որը մենք խախտել չենք կարող, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են»,- ասաց Վազգեն Մանուկյանը։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները