Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապված Lenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք են Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ Reuters Ինչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետները Հայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ Newsnation Նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքին Պատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասին Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապվածLenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցինԻնքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք ենՄակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ ReutersԻնչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետներըՀայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանըՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համարՎենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են Թրամփի համակրանքի համար՝ գրում է El País-ըԿրեմլը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին՝ Պուտինի նախաձեռնությանը СНВ-ի շուրջԱմեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար. ՓաշինյանԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ NewsnationՆախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքինԹրամփը ցանկանում է Գրենլանդիան դարձնել «Թրամփլենդ»՝ պնդում է նախկին դեսպանըՊատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասինՌուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԻրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսությունԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱմասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայությանԿան կանայք, որոնք հակված են անդադար բողոքելՉորս գերիների վերադարձն ու Սիրիային երկու դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն. ՓաշինյանԱյդքան է գնահատվել աշխատանքը, ես չեմ եղել գնահատողը. Սինանյանը՝ 5-7 մլն դրամի պարգևավճար ստանալու մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանինՄենք չունենք իրենց երկրային կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օր․ Գեղամ ՆազարյանԿանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումըՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանովԵՄ ներկայացուցիչները ողջունել են հայ չորս գերիների ազատ արձակումըԵրկու հայ է զnhվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով. Զարեհ ՍինանյանԿենտրոնական բանկը հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկըՀայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվիՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանԲաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում էՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնԱպարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջԱյսուհետ դատապարտյալները ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել կստանան. Նոր որոշումՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2 մեքենա կփոխանցվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեինԵրեք մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. Նրանցից երկուսը նոր են ստացել ՀՀ քաղաքացիությունԿառավարությունը որոշում կայացրեց ձմեռային զորակոչից տարկետում տալու մասինTRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի ՀՀ-ում, երթուղիները որոշենք, այսօրվանից պետք է պատրաստվենքԵրբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա․ Վիգեն Էուլջեքջյանի կինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալԴադարեցվեց 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումըԴիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին (տեսանյութ)Շուրջ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Վարշավայի օդանավակայանում. Նրանց չի տրվել սնունդ ու կեցությունԻրանը վերաբացել է օդային տարածքը թռիչքների համար
Հայաստան

ՊՆ-ի թեթև ձեռքով անհետացած 2 տոննա օգնությունս վաճառքի է հանվել. հայ բարերարը ահազանգում է. (տեսանյութ, լուսանկարներ)

Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչպես և նախորդ պատերազմները համախմբեց հայ ազգին: Սփյուռքի մեր հայրենակիցները հերթական անգամ ապացուցեցին, որ չլինելով հայրենիքում, չեն դադարում հայրենասեր լինել, և այս անգամ արեցին անգամ անհնարինը. Օգնեցին ինչպես գումարով, այնպես էլ ապրանքով, որոնց մասին հայոց բանակը երազել կարող էր:

Այսօր, սակայն, սփյուռքի մեր հայրենակիցները հիասթափված են, և նրանցից շատերին պարզ է դարձել, որ իրենց օգնությունը բոլորովին էլ չի հասել հայ զինվորին, այլ ինչ -որ մարդկանց նկուղներում է, կամ արդեն հանվել է վաճառքի:

Անդրադառնալով այս ցավոտ թեմային՝ մեր թղթակիցը կապ է հաստատել ԱՄՆ-ում բնակվող Վարդան Մալխասյանի հետ, ով 200.000 դոլարին համարժեք օգնություն է ուղարկել ՊՆ-ին, սակայն ապրանքից և ոչ մի բան, դեռևս որևէ զինվորի մոտ չի նկատել:
«Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միջոցներ, պարագաներ, այնպիսի սարքավորումներ, որոնցով կարելի էր տեղում վիրահատություն իրականացնել:

Ես հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:
Մեծ քանակությամբ քնապարկեր եմ ուղարկել, հեռակառավարման սարքեր (այնքան եմ ուղարկեl, որ ոչ մի զիվոր չէր կարող կապի միջոց չունենալ ու անհետանալ), սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք, որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա»-ասաց մեր զրուցակիցը:

Հայ բարերարը պատերազմի օրերին, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, անձամբ է գալիս, Հայաստան, այս անգամ իր հետ բերելով 406 կգ օգնություն՝կրկին բացառիկ ապրանք, որի շնորհիվ, կարելի էր պատերազմի օրերին հաջողություններ գրանցել:
Նշենք նաև, որ Վարդան Մալխասյանը պատերազմի առաջին օրից որոշում է մեկնել առաջնագիծ, սակայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունն ասում է, որ զորահավաքի հրաման չունեն:

Չնայած այդ ամենին նա, ծնողներին խաբում է, որ օգնությունը տեղ հասցնելու պատրվակով է գալիս, թողնում է բիզնեսը ԱՄՆ-ում և գալիս Հայաստան՝ առանց հետադարձի տոմս գնելու , քան որ նպատակը առաջնագիծ մեկնելն է լինում:
««Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթներ ունեմ. Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանն է: Ինձ, պարբերաբար, տեղյակ էին պահում վիճակի մասին, անհրաժեշտ օգնության մասին: Այս անգամ որոշեցի անձամբ գալ ու նոր օգնություն ինձ հետ բերել, էլի մեկը մյուսից ընտիր ապրանք ու նաև ուզում էի մեկնել ռազմաճակատ: Բիզնեսներս թողել եմ ու եկել Հայաստան: Ես Կոնդ թաղամասում եմ ապրել,2003թ.-ին բանակից հետո մեկնել եմ ԱՄՆ, այնտեղ եմ բնակվում: Չնայած ես Հայաստանում չեմ ապրում, բայց սա նաև իմ հայրենիքն է, ու իմ սիրտը ցավում է»,-ասաց նա:

Վարդանը գալով Հայաստան հենց մաքսային վարչությունում հասկանում է, թե նախորդ օգնությունն ինչպես չի հասել զինվորին: Նրա խոսքով՝ մաքսային վարչության հերթափոխի պետ մայոր Արթուր Հակոբյանն իրեն թուրքի պես է պահել, և ամեն ինչ արել է, որպեսզի բեռը չկարողանան վերցնել: 5 օր տանում-բերում են անհիմն պատճառաբանություններով և բարերարն ստիպված է լինում դիմել Վարչապետի աշխատակազմին.: Նման իրավիճակում են հայտնվել նաև այլ բարերարներ, ովքեր ևս մատնանշում են հերթափոխի պետի թշնամական պահվածքը:
«Պատկերացնո՞ւմ եք, պատերազմական իրավիճակում, երբ մեր բանակն օգնության կարիք ուներ ավելի քան երբեք, Հայաստանի թուրքերը ամեն ինչ անում էին, որ օգնությունը տեղ չհասնի:

Ստիպված եղա դիմել Վարչապետին: Ինձ ընդունեցին վարչապետի օգնականները՝ Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Համբարյանը: Ի դեպ՝ տղանեը հարգալից, նորմալ ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին անգամ: Նաիրի Սարգսյանն ասաց, որ անձամբ կզանգի մաքսային վարչություն, որպեսզի բեռը վերցնելու հետ կապված խնդիր չլինի: Չնայած մաքսայինի թուրքն ամեն ինչ անում էր,որ բեռը չստանանք, երևի հարմար տեր էր ճարել ապրանքի համար: Երբ ապրանքը նայեցին, զգացի, թե ինչպես հետաքրքիր հայացքներով փոխանակվեցին, երևի մտովի պատկերացրին՝ ովքեր պիտի դառնան այս օգնության տերերը: Ես հետո իմացա, որ այդ բեռի վրա շատերն են աչք ունեցել, այդ թվում՝ Վանեցյանը: Երևի հասկացել են՝ ինչ արժեքավոր ու բացառիկ ապրանք է, չէին ուզում ձեռքից բաց թողնել: Նաիրի Սարգսյանն անձամբ հարցին լուծում տվեց, որի համար շատ շնորհակալ եմ: Ստացանք արկղերը, որոնք սակայն բացված էին, և ապրանքներ կային, որ բացակայում էին»:

Հայ բարերարը օգնությունն այս անգամ բաժին է հանում ««Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ին, որի ջոկատի անդամները գեներալ Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ Մարտակերտում ահեղ պայքար են մղել թշնամու դեմ և ոչ մի մետր հող չեն զիջել:

«Արդեն կազմ պատրաստ էինք, որ առավոտյան մեկնենք առաջնագիծ, բայց Նիկոլը գիշերն արդեն արեց իր սև գործը, ու մեր տղերքի արյունով պահած հողերը հանձնեց: Պապանձվել էինք բոլոր, ախր դա հավատալու բան չի, որ եղավ մեզ հետ »,-ասաց Վարդանը:

Անդրադառնալով Հայաստանում ստացած իր տպավորություններին՝ հայ բարերարը նշեց, որ ապշած է այդ օրերին իր տեսածով ու լսածով. «Ես ապշել եմ այն ամենից, ինչ տեսա այդ մի քանի օրվա ընթացքում Հայաստանում: պաշտոնյաների գերթանկարժեք տները, աշխատակիցների հեգնական ու անտրամաբանական աշխատելաոճը, իշխանությունների անկազմակերպ վիճակը և այլն: Այդ ամենը տեսնողին առաջին հայացքից էլ պարզ կդառնա, որ պատերազմը տանուլ ենք տալու»:

Վարդանի՝ օգնության հետ կապված մամուլում բարձրացրած խնդիրներից հետո, նրա հետ շատերն են կապ հաստատել, ասելով, որ իրենց ևս այդ իրավիճակում են հայտնվել, ինչը հայ բարերարին էլ ավելի մտահոգվելու պատճառ է դարձել:
Անգամ տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե որտեղ է գտնվում օգնությունը, սական մեր հայրենակիցն այս պահին չցանկացավ հրապարակել, դրանք, քանի որ նպատակ ունի մինչև վերջ բացահայտել , թե ովքեր են կանգնած խարդախությունների ետևում:
«Ախր մեզ հետ ոնց էլ վարվեն, մենք միևնույնն է անհրաժեշտության դեպքում նորից մի բռունցք ենք դառնում: Բայց այս անգամ սփյուռքին վերջնականապես հիասթափեցրին: Ո՞վ ունի մեր նման հզոր սփյուռք:

Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ՝ սփյուռք: Սփյուքից կաթում է օգնությունը: Փոխանակ ամեն մայրցամաքով մեկը զբաղվի, Սփյուռքի նախարարությունը փակեցին: Մենք պատերազմը պարտվեցինք ներկայիս իշխանության անկազմակերպության և իրավիճակից անտեղյակության պատճառով: Կռվող տղերքն ամեն ինչ արել են, փառք ու պատիվ ընկածներին, խոնարհումս նրանց ծնողների առաջ»,-ասաց մեր հայրենակիցը:
ԱՄՆ ում բնակվող մեր հայրենակցի՝ Հայաստանում ունեցած դժվարին ու հիասթափություններով լի օրերին միանում է նաև չարաբաստիկ Կորոնավիրուսը: Վարդան Մալխասյանն այժմ բուժման կուրս է անցնում : Շնչառական և քայլելու հետ կապված դժվարություններ են առաջացել: Արդեն 1 ամիս է չի կարողանում վերադառնալ աշխատավայր՝ «Եվրո մոթորս» ավտոսրահ:

Հայ բարերարը նշում է, որ ոտքի կանգնելուն պես կսկսի քայլեր ձեռնարկել, որպեսզի բացահայտվի, թե ուր է անհետացել իր ուղարկած 2 տոննա օգնությունը: Արդեն նկատել է, որ list.am-ում վաճառքի են հանված ապրանքներ, որոնցից նա ես մեծ քանակությամբ ուղարկել էր Հայաստան, մասնավորապես՝ հեռադիտակներ, քնապարկեր:
Չնաայած այն բանին, որ համապատասխան մարմինները չեն արձագանքում սփյուռքի հայության ահազանգին այն մասին, որ իրենց ուղարկած օգնությունն անհետացել է, Վարդան Մալխասյանը հույս ունի, որ արդարություն դեռ մնացել է և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խսոտությամբ: