Անի Սամսոնյանը պնդում է՝ Մարիա Կարապետյանը փակ նիստում ասել է, որ Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաներ
Analitik.am-ը գրում է. Ազգային ժողովում տեղի է ունեցել ռազմագերիների հարցերի շուրջ փակ նիստ։ Ըստ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի, հենց Մարիա Կարապետյանի նախաձեռնությամբ է նիստը անցկացվել դռնփակ․ «Կարապետյանը ելույթ է ունեցել, ասել է, որ մենք քաղաքական դիվիդենտներ ենք շահում ռազմագերիների հարցի քննարկումից։ Ըստ էության, մենք փակ նիստի ժամանակ հասկացանք, թե ինչու էր տիկին Կարապետյանը պնդում, որ նիստը փակ լինի։ Փակ հանդիպման ժամանակ նա մեզ հետ կռիվ էր անում, մասնավորապես՝ Մարուքյանի հետ, թե մենք ինչու ենք բարձրաձայնել Ադրբեջանի զորահանդեսում նախատեսված գերիների ցուցադրության մասին։ Կարապետյանը բերում էր մի փաստարկ, թե չի կարծում, որ Ադրբեջանը նման բան կանի, որովհետև Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաները։
Ի պատասխան նրան, որ մենք հարցրեցինք այն մասին՝ արդյո՞ք նա չի տեսնում, թե ինչպես են վերաբերվում մեր ռազմագերիներին, ինչ վատ վերաբերմունքի են արժանանում նրանք, տիկին Կարապետյանը որևէ արձագանք չտվեց»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ