ԱԱԾ տնօրենը կրկին հրատապ կանչվել է Մոսկվա
Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր կրկին կանչվել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են տելեգրամ ալիքները՝ նշելով, որ նա արդեն Մոսկվայում է։ ԱԱԾ լրատվականից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան խոստացան տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։
Նշենք, որ նա Մոսկվա էր գնացել նաեւ դեկտեմբերի սկզբներին ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել էր Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն՝ պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։
Բացի այդ, ՌԴ-ն պահանջել էր չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։
ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ էր խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։
Նրա խնդրած ժամանակն, ըստ էության, մոտեցել է ավարտին։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ