ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հայ-ռուսական համատեղ զորախմբի համաձայնագրի վավերացման նախագծին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի հաստատման։
Փաստաթղթում ասված է, որ համատեղ զորախումբը նախատեսված է Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելու համար, կոչված է կանխելու և հետ մղելու Ռուսաստանի և Հայաստանի դեմ հնարավոր զինված հարձակումը տարածաշրջանի սահմաններում: Զորախմբի խնդիրների մեջ է մտնում նաև երկու երկրների ցամաքային և օդային սահմանների պաշտպանությունը:
Համատեղ զորախումբը կիրառվելու է Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ։ Խաղաղ ժամանակ զորախմբի գործողությունները կանոնակարգվելու են կողմերի գլխավոր շտաբերի համատեղ հրամաններով:
Զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան և ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Այս համաձայնագիրը ստորագրվել էր 2016թ․ նոյեմբերի 30-ին Մոսկվայում։
7or.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը