Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապված Lenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք են Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ Reuters Ինչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետները Հայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ Newsnation Նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքին Պատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասին Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապվածLenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցինԻնքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք ենՄակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ ReutersԻնչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետներըՀայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանըՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համարՎենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են Թրամփի համակրանքի համար՝ գրում է El País-ըԿրեմլը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին՝ Պուտինի նախաձեռնությանը СНВ-ի շուրջԱմեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար. ՓաշինյանԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ NewsnationՆախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքինԹրամփը ցանկանում է Գրենլանդիան դարձնել «Թրամփլենդ»՝ պնդում է նախկին դեսպանըՊատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասինՌուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԻրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսությունԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱմասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայությանԿան կանայք, որոնք հակված են անդադար բողոքելՉորս գերիների վերադարձն ու Սիրիային երկու դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն. ՓաշինյանԱյդքան է գնահատվել աշխատանքը, ես չեմ եղել գնահատողը. Սինանյանը՝ 5-7 մլն դրամի պարգևավճար ստանալու մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանինՄենք չունենք իրենց երկրային կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օր․ Գեղամ ՆազարյանԿանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումըՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանովԵՄ ներկայացուցիչները ողջունել են հայ չորս գերիների ազատ արձակումըԵրկու հայ է զnhվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով. Զարեհ ՍինանյանԿենտրոնական բանկը հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկըՀայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվիՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանԲաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում էՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնԱպարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջԱյսուհետ դատապարտյալները ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել կստանան. Նոր որոշումՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2 մեքենա կփոխանցվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեինԵրեք մարզիկներ ազատվեցին պարտադիր զինծառայությունից. Նրանցից երկուսը նոր են ստացել ՀՀ քաղաքացիությունԿառավարությունը որոշում կայացրեց ձմեռային զորակոչից տարկետում տալու մասինTRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի ՀՀ-ում, երթուղիները որոշենք, այսօրվանից պետք է պատրաստվենքԵրբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա․ Վիգեն Էուլջեքջյանի կինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալԴադարեցվեց 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումըԴիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին (տեսանյութ)Շուրջ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Վարշավայի օդանավակայանում. Նրանց չի տրվել սնունդ ու կեցությունԻրանը վերաբացել է օդային տարածքը թռիչքների համար
Հայաստան

Այս իշխանություններն արեցին այն, ինչ Ալիևն անգամ ամենավառ երազում չէր կարող պատկերացնել. Արշակ Զաքարյան

Ներկա իշխանությունները, որոնք տապալել են ՀՀ պետականությունն ու անկախությունը, ինչպես նաև ոչնչացրել են ունեցած հաղթանակները, օր առաջ պետք է հեռացվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը։

«Նրանք վախենում են հեռանալ իշխանությունից, բայց ամեն օրը, որ նրանք մնում են իշխանության, դավադիր ծրագրի ինչ-որ մի կետ իրականացնելու համար է։ Դա շատ վտանգավոր է մեր երկրի, մեր ազգի, մեր անկախության և պետականության համար»,- նշեց նա։

Ըստ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավարի, ներկայիս իշխանությունները շարունակում են հասարակությանը մանիպուլյացիաների ենթարկել, ինչպես անում էին իրենց իշխանության գալու ժամանակ, երբ օգտվում էին վիրտուալ գործիքակազմից՝ սուտ, մանիպուլյացիա։

«Առայժմ իրենց մոտ ստացվում է սուտը որպես իրականություն ներկայացնելը։ Նրանց ստերն ամեն անգամ փաստերով հերքելու ձևով մենք կարող ենք ինչ-որ կերպ մարդկանց արթնացնել հիպնոսացումից։ Պետք է մարդկանց արթնացնել հիպնոսացումից, որ իրենք հասկանան՝ ինչ վտանգ է սպառնում իրենց։ Հենց այն մարդկանց համար, որոնք հավատում են իշխանություններին, գուցե ցավալի է արթնանալն ու իրականությունն ընդունելը։ Մեզ մոտ, ցավոք սրտի, կռապաշտությունը վերադարձել է, Նիկոլին կուռք են սարքում։ Հետո այդ կուռքից հրաժարվելն արդեն ցավալի է։ Ուղղակի պետք է քաջություն ունենալ և ընդունել, որ հանուն հայրենիքի, հանուն ազգի պետք է կռապաշտությունից հրաժարվել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանություններն արդարանում են, թե իբր նախկիններն են եկել այդ՝ հողերը հանձնելու համաձայնությանը, իսկ ներկաներն ուղղակի իրագործել են արդեն եղած որոշումը, Արշակ Զաքարյանն արձագանքեց՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ն հայտարարել էր, որ այս իշխանությունները եկել են պատերազմով հողերը հանձնելու։

«Դա մեր կարծիքն էր, որի հիմքում փաստն էր, թե ովքեր են այս իշխանություններին բերել։ Այդ ժամանակից սկսած Նիկոլ Փաշինյանն իր մանիպուլյատիվ բոլոր գործիքներն օգտագործեց, որպեսզի հասարակությանը մոլորեցնի։ Եթե հիշում եք, անգամ պատերազմի առաջին օրերին օրենք ընդունեցին, որ ով քննադատի իշխանություններին, կպատժվի. դա ստալինյան մեթոդ է։ Դա իրենց դավադիր ծրագրի իրականացման համար էր։ Այդ օրենքը շատերի վրա ազդեց։ Երբ դու պատերազմի դաշտում ես, և գիտես, որ ինչ-որ բանով կարող ես օգուտ տալ, որոշում ես լռել, քանի որ իրականությունն ասելու կամ քննադատելու համար քեզ կարող են տանել ինչ-որ բանտախուց։ Դու տեսնում ես, որ ժողովրդին խաբում են, բայց գիտես, որ ճշմարտությունն ասելով կձերբակալվես։ Այս ամենը մանրամասն, կետ առ կետ գծած էր, և իրենք իրեց դավադիր ծրագրի այդ գծից չշեղվեցին»,- ընդգծեց նա։


Արշակ Զաքարյանը հայտնեց, որ իշխանություններին քննադատելու համար իրեն դավաճան էին հռչակել, անգամ տեղեկություններ էին տարածել, թե ինքը Ալիևի կողքին է, հանդիպել է նրան։

«Մարդիկ զանգում էին ինձ, հարցնում՝ թե ինձ չե՞ն բռնել, կամ ես արդյո՞ք Ալիևի կողքին չեմ։ Մարդկանց ուղեղներն այդքան լվացել էին, թե ես դավաճան եմ։ Բա որ դավաճան էի, արդեն հինգ օր Կառավարության դիմաց նստած եմ, ինչո՞ւ չեն բռնում»,- ներկայացրեց նա։

Ըստ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավարի, այս իշխանություններն արեցին այն, ինչ Ալիևն անգամ ամենավառ երազում չէր կարող պատկերացնել.

«Հիմա տեսեք՝ ոնց են թուրքերը նվաստացնում մեզ, տեսեք՝ հյուրանոցների աստիճաններին ոնց են մեր դրոշը դրել՝ որպես ոտնաշոր, տեսեք՝ ինչպես են իրենց պահում ՀՀ սահմանամերձ գյուղերում։ Եվ պատկերացրեք, որ Ալիևը երբևէ չէր կարող երազած լինել, որ այս ձևով կարող է մեզ ոչնչացնել»։

Արշակ Զաքարյանը հավելեց՝ փաստեր ունի և դրանք ապացուցելու է, որ պատերազմից մեկ օր առաջ մի սպա իր մոտ է եկել և ասել, որ 30 սպաներով գնում են Երևան. «Նրանց ասել են՝ դիմում գրեք և Զինված ուժերից հեռացեք»։

Նրա խոսքով, երբ սպաները բացատրություն են պահանջել՝ ինչու են իրենց հեռացնում, պատասխան չեն ստացել։

«Հետո ասում էին՝ սպա չունենք: Ինչի՞ պետք ա ունենանք, եթե այդ մարտական սպաներին, որոնց կասկածում էին, որ հետ գալու հրաման չեն կատարելու, բոլորին հերթով հանում էին»,- ասաց նա։