Հույս ունեմ՝ հաջորդող տարիներին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը ամբողջությամբ վերականգնվելու են. դա մեր պարտքն է. Ծառուկյան
32 տարի առաջ այս օրը Հայաստանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց գյուղեր ու քաղաքներ, զոհվեցին ավելի քան քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, կոտրվեցին բազմաթիվ մարդկային ճակատագրեր: Այս արհավիրքից անգամ 32 տարի անց 1988-ի աղետալի երկրաշարժի թողած վերքը դեռ չի սպիացել, ցավը դեռ չի մեղմվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չվերացավ աղետի գոտի հասկացությունը և երկրաշարժի արդյունքում ավերակների վերածված մեր քաղաքներն ու գյուղերը ամբողջությամբ չվերականգնվեցին: Այսօր էլ դեռ հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են ապրել տնակներում՝ ամեն օր հաղթահարելով աննկարագրելի սոցիալական դժվարություններ:
Տարիների հեռավորությունից այսօր ևս մեկ անգամ խոնարվելով երկրաշարժի հազարավոր զոհերի առաջ՝ հույս եմ հայտնում, որ հաջորդող տարիներին գոնե Հայաստանի հայրաքաղաք Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, մեր բազմաթիվ այլ համայնքներ ամբողջությամբ վերականգնվելու են, որ վերադարձվելու է դրանց երբեմնի ծաղկուն տեսքը: Դա մեր պարտքն է 1988-ի անմեղ զոհերի սերունդների առաջ:
Հավերժ խոնարհում 1988-ի երկրաշարժին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին, իսկ նրանց հարազատներին ու մտերիմներին ուժ և տոկունություն՝ միասնաբար առաջ շարժվելու և չսպիացած վերքերն ամոքելու համար:
Աստված պահապան մեզ բոլորիս»,-նշել է նա:


















































Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Ռումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին