Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Պատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին Երբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշել Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից
Թոփ-լուրեր

Հիմա նույնիսկ Հայաստանի գոյությունն է վտանգի առջեւ. Վազգեն Մանուկյան

1988-ին մեր ժողովուրդն այս հրապարկում հավաքվեց եւ երդվեց, որ կկառուցի ուժեղ, արդար հասարակություն, ձեռք կմեկնի մեր Արցախի եղբայրներին՝ խոստանալով անվտանգություն եւ վերամիավորում Հայաստանի հետ եւ այդ խնդիրների զգալի մասը կատարվեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք կառուցեցինք անկախ պետություն, մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի եւ Արցախի բանակները համարվում էին ամենահզորը այս տարածաշրջանում: Մենք Սփյուռքի հետ միասին անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում: Հիմա 30 տարի անց հավաքվել ենք այս հրապարակում վիրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով եւ այն ամենը, ինչ արել էինք Արցախի համար, գրեթե կորած, բայց հիմա նույնիսկ Հայաստանի գոյությունն է վտանգի առջեւ, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները՝ մտնելով Հայաստան, եւ ոչ մի դիմադրությոն չստանալով մեր պետական մարմիններից: Սա է վիճակը, հարմարվե՞նք այդ վիճակին»,-հայտարարեց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, այն խնդիրները, որոնք դրված էին 1988-ին, նորից դրված են եւ այդ խնդիրները պետք է լուծվեն. «Կա խոսք, որ եթե խնդիր ես դնում ու անհաջողության ես մատնվում, ոչ թե խնդիրը փոխի, այլ քո մեթոդները:

Բայց ո՞նց մենք ընկանք այս վիճակի մեջ, ոնց հավատացինք այդ քաղցր խոսքերին: Ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ: Մենք թշնամացանք իրար դեմ, մենք թշնամացանք հայաստանցի-արցախցի, հին ու նոր, սեւ ու սպիտակ, ազնիվ-ոչ ազնիվ:

Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակը գլխատելը: Փորձառու գեներալները հեռացվեցին բանակից: Պատերազմի ժամանակ ես այնտեղ էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ: Այդ գեներալները իրավունք չունեին մտնելու շտաբ:

Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը, մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին: ՌԴ-ի պես դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ: Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում: Այդպես միայնակ գնացինք առաջ,. Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, գրգռիչ հայտարարությունները ամեն օրով մոտեցնում էին մեզ պատերազմին: Պատերազմը սկսվեց եւ հենց առաջին օրվանից եղել են անգրագետ ու դավաճանական որոշումներ, ու մենք հասանք այս վիճակին»:

Վազգեն Մանուկյանը նկատեց. «Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ:

Հիմա դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը, աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ հետեւողականորեն տարավ պարտւթյան, միչեւ հիմա իշխանության ղեկի մոտ է: Այդպիսի բան աշխարհում չի լինում: Բայց դա միայն արժանապատվության հարց չի: Իր ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում: Նրանք ոչ միա ազգային ձգտում էլ չունեն: Ինքան շուտ մենք դրանց հեռացնենք, այնքան արագ նորից կգնանք այն ճնապարհով, որով 1988-ին գնացինք ու հասանք հաղթանակների: Մենք պետք է կարճ ժամանակում ոտքի կանգնենք ու նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը։

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը իրեն կհոշոտի: Այս շարժումը այն ճանապարհն է, որը քաղաքակիրթ ձեւով հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը Հայաստանում: Ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,-հայտարարեց նա: