Թրամփը որոշել է դադարեցնել սիրիացի ապստամբներին զինելու ԿՀՎ-ի ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող չափավոր սիրիական ընդդիմությանը զինելու և մարզելու Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի ծրագիրը, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, ովքեր խոսել են անանունության սկզբունքով:
Ծրագիրը մեկնարկել էր 2013 թվականին Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ և ուղղված էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալմանը:
Պաշտոնյաները նշել են, որ գաղտնի ծրագիրը դադարեցնելը խոսում է Ռուսաստանի հետ աշխատելու ճանապարհներ փնտրելու հետ կապված Թրամփի ցանկության մասին: Այն նաև վկայում է Վաշինգտոնի սահմանափակ լծակների և Ասադին իշխանությունից հեռացնելու ոչ վճռական ցանկության մասին:
Պաշտոնյաների խոսքերով՝ Թրամփն այդ որոշումը կայացրել է մոտ մեկ ամիս առաջ՝ Սպիտակ տանը ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպումը կայացել է Գերմանիայում հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ:
Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայտարարել են հարավարևմտյան Սիրիայում՝ Հորդանանի հետ սահմանին, որտեղ երկար ժամանակ գործում էին ԿՀՎ-ից աջակցություն ստացող ապստամբները, հրադադարը պաշտպանելու շուրջ ձեռքբերված համաձայնության մասին: Թրամփը նշել է, որ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը Մոսկվայի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների օգուտներից մեկն է:
Թերթը գրում է, որ Մոսկվան, որը Սիրիայում աջակցում է Ասադի իշխանությանը, կողջունի պստամբներին ԿՀՎ-ի աջակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը: Ծրագիրն աջակցող որոշ ներկա և նախկին պաշտոնյաներ այդ քայլը խոշոր զիջում են անվանում:
«Սա կարևոր որոշում է: Պուտինը հաղթեց Սիրիայում»,- ասել է պաշտոնյաներից մեկը թերթին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են