Փաշինյանի պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի. Աշոտ Մինասյան
Նիկոլ Փաշինյանը այս դավաճանությունը միայնակ չի ծրագրել. արդեն 2,5 տարի մենք խոսում ենք սորոսական թիմի մասին, որի մեջ է Նիկոլ Փաշինյանը, իր ամբողջ կառավարությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Նրա կառավարության ու պատգամավորներից շատերի ուսերի վրա գրիժա ա, գլուխ չի, քանի որ նրանք կարող են միայն թութակի նման կրկնել, ասել այն, ինչն ասում է իրենց ղեկավար կոչեցյալը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն, ինչը մատուցում են այլանդակ ուժերը, որոնց պետք չէ, որ մեր պետությունը հզոր լինի, որը տարածաշրջանում ուներ իր դերակատարությունը: Հարց տանք ինքներս մեզ, թե ինչ ունեին արած այդ պետության համար նրա պատգամավորները կամ կառավարության անդամները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պետական կառույցներին, մասնավորապես ԱԱԾ-ին, Մինասյանը նշեց, որ ով լինում է երկրի ղեկավարը, համապատասխան կառույցները պաշտպանում են այդ անձի շահերը. «ԱԱԾ-ի մեծ մասը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը: Բնականաբար պետք է կարողանան պաշտպանել նրան, սակայն բոլոր փաստերն արձանագրվում են: Կանցնի ժամանակ, ինչ-որ մեկը կներկայացնի, թե ինչ է կատարավել, ինչ է արել ու խոսել Փաշինյանը»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ