Գրկից գիրկ թռչողները ուղիներ են փնտրում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրեցօր թուլացումը նոր քաղաքական ներկապնակ է կարծես ուրվագծում քաղաքական դաշտում... Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «իմքայլական» որոշ պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ եւ իշխանամերձ շրջանակներ ինտենսիվ ջանքեր են գործադրում քաղաքական դաշտում դերակատարում ունեցող ուժերի եւ անհատների հետ կապեր գտնելու համար:
Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախկին իշխանությունների հնարավոր հետվերադարձի հեռանկարից առավել սարսափած են գործարար հատվածի այն ներկայացուցիչները, ովքեր շատ շուտ կարողացել էին գրկից գիրկ թռչել եւ տեղավորվել նոր իշխանության «տաքուկ» գրկում...
ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին շատ գործարարներ, պատգամավորներ, ՀՀԿ-ի նավը լքած գործիչներ այս օրերին կապեր են փնտրում՝ նախկին թիմակիցների հետ կամուրջներ գցելու համար...
- Չեմ ասի, ճիշտ չէ նման լուրեր մեկնաբանելը,- ասաց մեր զրուցակիցը...
- Այնուամենայնիվ, դուք նրանց կներե՞ք...
- Աստված թող ների,- շտապեց խոսակցությունն ընդհատել նախկին պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ