Երկիրը վեր է ածվում պլաստիկի աղբանոցի
Պլաստիկի արտադրության առաջին տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո մարդկությունը հասցրել է պատրաստել մոտ ութ միլիարդ տոննա պլաստիկ ու դրա երկու երրորդը հիմա աղբանոցում է գտնվում ու Համաշխարհային օվկիանոսի մակերեսի «աղբաշերտում», հայտնում է ՌԻԱ Նովոստին;
«Պլաստիկի տեսակների մեծ մասը միկրոբներից չի քայքայվում, դրա համար էլ այդ ամբողջ աղբը մեզ ուղեկցելու է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ»,- ասել է Յեննա Յամբեկը՝ Ջորջիայի համալսարանից։
Այսօր Երկրի աղբանոցում տարեկան մոտ 300 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում, որի մեծ մասը չի քայքայվում ու մնում է գրեթե նույն վիճակում՝ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ։ Պլաստիկի շատ մասնիկներ հայտնվում են Համաշխարհային օվկիանոսի ջրերում, որտեղ նեթափանցում են ձկների ու թռչունների ստամոքսներ ու դառնում դրանց մահվան պատճառ։
Փորձագետների հաշվարկներով, հիմա Երկրի վրա մոտ 6․3 մլրդ տոննա պլաստիկ աղբ կա, որի զանգվածը հարյուրամյակի կեսերին կկրկնապատկվի։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են