Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Պատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին Երբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշել Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից
Քաղաքականություն

Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին

Yerevan.Today-ը գրում է. «Հետպատերազմյան Հայաստանում նոյեմբերի 10-ից՝ Արցախի մի շարք շրջաններ վարչապետի կողմից հանձնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ՀՀ ներքաղաքական կյանքում բուռն զարգացումներ են։ Մասնավորապես այդ համաձայանգրի կետերը չընդունող քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ակցիաներով, հավաքներով, փողոցներ փակելով։

Վերջինի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ գործողություններ էին իրականացնում մեծաքանակ դիմակավարոված ոստիկաններ, որոնք ոստիկանության պնդմամբ իրենց աշխատակիցներն են։ Այդ ոստիկանները, տարբերանշաններ չունեյին, հագած էին նոր, համազգեստ, որը մինչ այդ չէր եղել, Ոստիկանության կիրառման մեջ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ոստիկանների դիմակավորված լինելու երկու հնարավոր պատճառ է տեսնում․

«Առաջինը՝ հնարավոր է իրենք՝ ոստիկաններն են հրաժարվել սեփական դեմքով մասնակցել Շուշին հանձնած եւ հայրենիքը թշնամուն ծախած մարդկանց պաշտպանությանը։ Սա մի տարբերակն է։ Եվ երկրորդ՝ հնարավոր է այդ մարդկանց մի մասը ընդհանրապես ոստիկաններ չեն եւ նրանց չիդենտիֆիկացնելու համար հագցրել են դիմակները»։

Իրավապաշտպանը խոսելով դրա հետեւանքների մասին, նշեց․ «Շատ դիպուկ էր այդ միջադեպերից հետո Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որտեղ մանրամասն իրավական տեսանկյունից հիմնավորվում էր դիմակավոր ոստիկաններ օգտագործելու անթույլատրելիությունը։ Հետեւանքները այն կարող են լինել, որ այդ մարդիկ կարող են ուժ կիրառել եւ իրենց անպատիժ զգալ հետագայում պատասխանատվությունից խուսափելու ակնկալիքով»։

Մելիքյանը նշեց, որ նկատելի են եղել դեպքեր, որ դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառել, որի պարագայում նրանց նույնականացնելը դժվար է։

«Հատկապես նկատելի էր դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված գործողություններ, որոնք մի երկու շաբաթ առաջ հայրենիք էին պաշտպանում։ Որոշ դեպքերում պետք է ընդունել, որ ոստիկանները բավական կոռեկտ են իրենց դրսեւորում, հիմնականում հասկանում են, որ իրենց համար դա ընդամենը հրահանգ է, որ ինչ-որ կերպ պետք է կատարել։ Այդ մարդիկ էլ հասկանում են, որ գործ ունեն արդար պահանջ ներկայացնող մարդկանց հետ», - ասաց նա։

Թե ինչպես պետք է կանխել ոստիկանական նման գործությունյունը, իրավապաշտպանը մեջբերում է ՄԻՊ-ի հայտարարությունը, որից պետք է բխեն պետության գործողություններտը․

«Որոշումը կայացվում է այս իշխանությունների կողմից։ Սակայն ես մի բան կնշեմ, ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի մարդիկ առանց ուժ կիրառելու ընդամենը դիմակազերծեն դիմակավոր ոստիկաններին։ Չկա որեւէ իրավախախտում դիմակավորված ոստիկանների դիմակազերծելու մեջ, այն պարագայում, երբ որ դրանք կիրականացնեն ուժային գործողություն քաղաքացիների նկատմամբ։ Լրիվ ընդունելի է, որ մարդիկ տեսնեն, թե այդ ովքեր են ուժ կիրառում։

Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը եւ խաղաղ հավաքների միջամտությունը անօրինականություն է․ «Մեկնաբանվում է՝ իբր ռազմական դրության ժամանակ հավաքներ անցկացնել չի կարելի, որն աբսուրդ է, որովհետեւ ռազմական դրությունը թեկուզ պաշտոնապես հայտարարված է, բայց պատերազմն ավարտվել է խայտառակ կապիտուլյացիայով եւ ռազմական դրություն պահպանելը միայն իշխանության պահպանման համար է»։

Իշխանյանի բնորոշմամբ՝ սեւազգեստ, դիմակով եւ «նինձնայների» տեսքով ուժերի առկայությունը մարդկանց սարսափեցնելու նպատակ ունի․ «Ոստիկանության հնարավոր ապօրինի գործողություններից հետո պետք է նույնականացվի բռնություն գործադրած ոստիկանը՝ հետագա պատասխանատվություն կրելու համար, սակայն այս պարագայում միանման սեւ հագածները օրենքից դուրս են եւ որեւէ ձեւով հետագայում նրանց անօրինական արարքների համար չի նախատեսվելու պատասխանատվություն։ Այսինքն տեղի է ունենում ահաբեկում, բռնություններ մեկ նպատակի համար՝ սեփական իշխանությունը պաշտպանելու։ Այն էլ այն իշխանությունը, որը ամեն ինչ ձախողել է, երկիրը պարտության է մատնել եւ ոչ միայն Արցախն է հանձնել, այլեւ ՀՀ սուվերենությունը՝ խախտելով սահամանդրությունը եւ քրօրենսգիրքը»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է օլիգարխների թիկնապահներն են իրականում սեւազգես ոստիկանները, իրավապշատպան չբացառեց, նշելով, որ հավանական է՝ վարչապետը ստիպել է օլիգարխներին թիկնապահներ տրամարդել, հակառակ դեպքում նա նրանց կսնանկացնի։

Ինչ վերաբերում է ոստիկանական բիրտ գործողությունների եւ հետագայում դիմակավորված անձանց ապօրինությունների կանխմանը, Իշխանյանը նկատեց․

«Այսօրվա ոստիկանությունը իրականում վարչապետի անձնական պաշտպանության թիկնապահական գվարդիա է։ Թե ինչ է նշանակում այսօրվա ոստիկանություն՝ կարելի է իմանալ նախկին պաշտոնյաների հայտարարություններից, օրինակ՝ Վալերի Օսիպայանի։ Իսկ կանխելու միակ ձեւը՝ պետք է հետեւողական լինի ընդդիմությունը իր պայքարում եւ մենք չպետք է ունենանք անտարբեր հասարակություն, հասարակությունը չպետք է հաշտվի հայրենիքի կորստի հետ, սա է այդ ամենի դեմ միակ միջոցը, որովհետեւ մենք չունենք իրավական պետություն, քանզի այդ անօրիանականությունների համար իրավական պետությունում վաղուց պետք է իրավապահ մարմինները գործ հարուցած լինեին, սակայն իրավապահ մարմինները գտնվում են վարչապետի գրպանում»։

Դիմակավորված ոստիկանների հետագա հնարավոր ապօրինի գործողությունները կանխելու միջոցների վերբարերյալ փորձեցինք նաեւ մեկնաբանություն ստանալ ՄԻՊ-ից, որը հղում անելով իր հայտարարությանը նշեց, որ ավելացնելու այլ բան չունեն։

ՄԻՊ-ի հայտարարությունը՝ ստորեւ․

«Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի:

Դա նախեւառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ եւ անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որեւէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:

Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը եւ որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որեւէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաեւ նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը:

Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ստացել է հավաստիացում, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։

Այս երեւույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաեւ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ:

Դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով եւ անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Ոստիկանության Երեւանի եւ Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդյունքները կամփոփվեն եւ անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»: