Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գեւորգ Դանիելյան
Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
«Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Անգամ հասցրել են միջազգային փորձագետներ հրավիրել և ի ցույց դնել իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը։ Այսպիսի նախաձեռնությունը առավելապես տրամաբանական կլիներ Արցախի և Հայաստանի պարագայում։ Հասկանալի է, որ մարդկության դեմ առերևույթ ծանրագույն հանցագործություններ կատարած և դեռևս անպատիժ մնացած (անգամ էական նախնական քայլեր չեն ձեռնարկվել) սուբյեկտն ընտրել է «հարձակումն ամենալավ պաշտպանությունն է» հնագույն հնարքը, սակայն այս ամենը մատչելի ու համոզիչ, նախ, միջազգային հանրությանը պաշտոնապես հասցնել է պետք։ Իսկ միջազգային հանրությունը, եթե իներտ է պատերազմները կանխելու և դադարեցնելու հարցում, ապա անչափ հետևողական ու բարեխիղճ է բոլոր այն հարցերում, որոնք «եկամուտ» են խոստանում։ Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ արձագանքը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների արտաքուստ «իրավաչափ» հիմքեր ստեղծել՝ դրանից բխող հետևանքներով։
Առայժմ, տեսնում ենք ՄԻՊ֊ի անասելի ծանր աշխատանքը՝ պատերազմի հանցագործությունների և դաժանությունների արձանագրման, փաստաթղթավորման ու համակարգման ասպեկտով, ինչի համար մեր խորին շնորհակալությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս իր համեստ հնարավորությունների շրջանակում անդուլ գործում է պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ։
Բայց ծանրակշիռ, համակարգված և հստակ ուրվագծված աշխատանք կարող են տանել միայն հանրային իշխանության մարմինները ....»:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են