ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նշենք, որ գնդապետ Արմեն Աբազյանը, որը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, ավելի վաղ նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ օգոստոսի 11-ին ազատվել էր պաշտոնից:
Նշենք, որ Աբազյանը զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան