Քրիստոնյան սպանել է հարազատ դստերը՝ մահմեդականի սիրահարվելու համար
Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դրստերը, քանի որ դեմ էր մահմեդականի հետ նրա հարաբերություններին, հայտնում է CNN-ը։
Դատախազների խոսքով՝ Ռամլե քաղաքի բնակիչ 58-ամյա Սամի Կարրան սպանել է դստերը հենց տանը, միջնակարգ դպրոցն ավարտելուց մեկ օր հետո։
17-ամյա Հենրիեթ Կարրան սիրահարվել էր մահմեդականի, ինչն առաջացրել է ծնողների բարկությունն ու վրդրովմունքը։ Ընդ որում, բարկությունն այնքան ուժեղ է եղել, որ նրանք սպառնացել ու ճնշել են աղջկան, ինչի հետեւանքով էլ աղջիկը փախել է տնից ու սկսել ապրել սիրեցյալի եւ նրա մոր հետ։ Հենրիեթի ընտանիքը փորձել է դստերը տուն վերադարձնել՝ սպառնալով նրա ընկերոջն ու մորը, իսկ հայրը հանդիպումներից մեկի ժամանակ հարվածել է աղջկան։ Սակայն սոցաշխատողի հետ համատեղ հանդիպումից հետո Հենրիեթը տուն է վերադարձել։ Հունիսի 12-ին նա ավարտել է դպրոցը, իսկ հետո հայտնել հարազատներին, որ ուզում է իսլամ ընդունել։ Լսելով դա՝ հայրը վերցրել է դանակն ու երեք անգամ հարվածել աղջկան։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են