ԵՄ-ն Հայաստանին 10 մլն եվրո կհատկացնի այգիների ու դաշտերի ոռոգման ջուրը տնտեսելու համար
ԵՄ-ն Հայաստանին 10 մլն եվրո կհատկացնի՝ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի տնտեսմանն աջակցելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։
Հիմա ծրագիրը մշակում են Հայաստանի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը։
10 մլն եվրոյից 5-ը հատկացվելու է ագարակատերերի համար կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը։ Մնացած 5 մլն-ով ոռոգման համար հողատարածքները խոշորացվելու են (որքան խոշոր է հողատարածքը, այդքան ցածր են մեկ միավոր մակերեսի համար ոռոգման համակարգերի ծախսերը, իսկ Հայաստանի ագարակատերերի հողերը շատ կտրտված են)։ Բացի դրանից ինստիտուցիոնալ աջակցություն է ցուցաբերվելու Էներգետիկ զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ջրային տնտեսության կոմիտեին։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են