Բացառիկ կադրեր Ստամբուլի ջրհեղեղից
Ստամբուլում հուլիսի 18-ին տեղացած հորդառատ անձրեւը ջրհեղեղի պատճառ է դարձել Ստամբուլի մի շարք շրջաններում։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղացած անձրեւը ռեկորդային է, քանի որ միայն Ստամբուլի Սիլիվրիի շրջանում օրվա կեսին տեղացել է 1քմ-ում 128 լիտր անձրեւ։ Սա ռեկորդային է, քանի որ հուլիս ամսվա համար Ստամբուլում տեղում է 32 լիտր մեկ ամսում։
Այս հորդառատ անձրեւի հետեւանքով Ստամբուլի մի շարք թաղամասեր հայտնվել են ջրի մեջ, փակվել են թունելներ, մետրոյի մի շարք կայարաններ։
Իսկ որոշ տեսագրություններում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները լողալով գնում աշխատանքի։
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե տեղի ունեցածը աղետ է, եւ բոլոր նյութական վնասները փոխհատուցվելու են։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են