Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին
Վաստակավոր արտիստ, բեմադրող ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը միանում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի կոչին ու պահանջում է Հայաստանի հանրապետության կառավարության հրաժարականը, և կառավարման ղեկը հանձնել զինվորական դասին: Այս մասին նա հայտնեց Yerevan.Today-ի հետ զրույցում։
Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, երկու պահանջ էր դրել․
«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։
«Վազգեն Մանուկյանի կոչը ներքուստ, այո, շատ տագնապալից է, բայց սա, թերևս, միակ ճիշտ ելքն է: Փաստացի, երկրի կառավարումը գտնվում է ճգնաժամի մեջ: Այսօր ծանրագույն վիճակում ենք, վտանգված է ոչ միայն Արցախի անվտանգությունը, այլև Հայաստանի Հանրապետության պետականությունն է կանգնած լուրջ վտանգի առաջ:
Գուցե արվում են ինչ-որ քայլեր, ես չգիտեմ, բայց դրանք անկհայտորեն անարդյունավետ են, իսկ իրադարձություններն այնքան հախուռն են, սարսափելի արագ են զարգանում, որ մենք սպասելու ժամանակ չունենք:
Ուստի մենք բոլորս պիտի կարողանանք ուժ գտնել մեր մեջ ու իրականությանը կանգնել դեմ հանդիման:
Կոչերը, ոգևորիչ խոսքերը, թերևս դրանք էլ անհրաժետ են, բան չունեմ ասելու, բայց ո՞րն է այսօրվա լեզուն, ո՞րն է այն գործողողությունը, որը կարողանալու է բեկում մտցնել այս ճգնաժամային իրավիճակում, սա է պետք գտնել, մեզ իրական միասնականություն է պետք, կոնկրետ քայլերի շուրջ:
Մենք բաց աչքերով նայում ենք, թե ոնց ենք պետականությունը վտանգում: Մենք բողոքելով, այս կամ այն միջազգային կառույցին դիմելով ոչինչ չենք փոխի: Պետք է առերեսվենք իրականության հետ։ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին»:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են