ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ տարածաշրջանում նրա հրթիռային ծրագրի ու «թշնամական գործունեության» հետ կապված։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Մենք նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ Իրանին պատասխանատվության ենթարկելու համար՝ մի շարք ուղղություններով նրա վարքագծի պատճառով, մասնավորապես՝ հրթիռների հետ կապված»,- ասել է նա։
Նա նշել է, որ պատժամիջոցները կապ չեն ունենա երկու տարի առաջ Իրանի եւ համաշխարհային հանրության միջեւ, ներառյալ՝ ԱՄՆ-ն, ստորագրված Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի հետ։ Այդ համաձայնագրի շրջանակում Վաշինգտոնը Իրանի դեմ մի շարք պատժամիջոցներ է չեղարկել։
«Դրանք «միջուկային համաձայնագրի» շրջանակում չեղարկված պատժամիջոցները չեն»,- նշել է պաշտոնյան։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ե՞րբ եւ ո՞ւմ դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցները։
Սպիտակ տանը հավելել են, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը Իրանի «միջուկային համաձայնագրի» իրականացման վերաբերյալ կոնգրեսին եռամսյակային հաշվետվությունում մտադիր են նշել, որ «այդ երկիրը նախկինի պես ԱՄՆ-ի եւ նրա շահերի, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության համար ամենամեծ սպառնալիքն է», ինչպես նաեւ նշել «Իրանի թշնամական գործունեությունը, որը տարածվում է միջուկային ոլորտից շատ հեռու»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են