Կոսաչյով. տեղի է ունեցել գլխավորը՝ փոխադարձ բռնության փակ շղթան ճեղքվել է
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը՝ մեկնաբանելով ԼՂ հարցով պայմանավորվածությունները, նշել է, որ ճեղքվել է փոխադարձ բռնության փակ շղթան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տեղի է ունեցել գլխավորը՝ փոխադարձ բռնության փակ շղթան ճեղքվել է: Կա հնարավորություն՝ եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի համար: Ավելի լավ է այսպես, քան ոչինչ: Սադրիչները, եթե կրկին հայտնվեն, վերջին հաշվով կրակելու են գերիների եւ սպանվածների վրա: Եվ նրանք պետք է դա հասկանան: Այդ պատճառով նրանք չպետք է լինեն ոչ մի կողմից»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «քաղաքական կամք է դրսեւորել ամբողջ ծավալով», իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այն իրականացրել է: Սենատորը նաեւ շնորհակալություն է հայտնել Բաքվին եւ Երեւանին Մոսկվայում հանդիպման համար:
«Այժմ գլխավոր պատասխանատվությունը, իհարկե, ընկած է հակամարտող կողմերի վրա: Առջեւում դժվար փուլ է. պետք է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը, կազմակերպել գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այն, որ ավելի քան 10 ժամ տեւած բարդ բանակցություններից հետո հաջողվել է դադարեցնել արնահեղությունը, բոլոր գովեստներից վեր է: Սակայն դրա կարիքը չկա»,-հավելել է Կոսաչյովը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա են մեկնել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները: Բանակցությունները տեւել են ավելի քան 10 ժամ եւ ավարտվել համաձայնության ընդունմամբ: Այն պարունակում է հակամարտության կարգավորման 4 կետ: Մասնավորապես, կողմերը պետք է հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից սկսած դադարեցնեն կրակը՝ մարդասիրական նպատակներով, ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար՝ համաձայն ԿԽՄԿ չափանիշների եւ վերջինիս միջնորդությամբ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ