ՀԱՊԿ-ում նշել են Ղարաբաղում հակամարտությանը միջամտելու պայմանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը միջամտություն է նախատեսում հակամարտությանը ՀԱՊԿ երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության համար իրական սպառնալիքի դեպքում, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ պայմանները հստակ շարադրված են մեր կարգավորիչ փաստաթղթերում: Գոյություն ունի երկու շեմ. առաջինն այն է, երբ իրական սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ-ի մեր անդամ ցանկացած պետության անվտանգության, կայունության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար: Այդ ժամանակ այն իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործարկվում է միջպետական խորհրդատվությունների մեխանիզմ, այդ թվում` արտակարգ, եւ դրա խնդրանքով անհրաժեշտ օգնություն կամ աջակցություն է ցուցաբերվում այդ պետությանը»,- ասել է Զասը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում` խոսելով այն մասին, թե որ դեպքերում ՀԱՊԿ-ը կարող է միջամտել հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի համատեքստում:
Նրա խոսքով` երկրորդ նման դեպքն ագրեսիան է, ռազմական հարձակումը: «Այդ պարագայում դա դիտվում է որպես ագրեսիա մեր բոլոր պետությունների դեմ, եւ այդ պարագայում եւս մեր երկրի խնդրանքով ագրեսիայի օբյեկտին անմիջապես ամեն տեսակի օգնություն է տրամադրվում, այդ թվում` ռազմական»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս