Աշխարհում 760 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ. ՄԱԿ
Այսօրվա դրությամբ աշխարհում կա մոտ 760 միլիոն մարդ, ով ապրում է աղքատության մեջ՝ ունենալով օրական 2 դոլարից քիչ եկամուտ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:
«Վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիարդ մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից: Սակայն մոտ 760 միլիոնը դեռ շարունակում է ապրել աղքատության մեջ՝ օրական 1,9 դոլարով»,- նշված է զեկույցում:
Հաղորդվում է նաև, որ 2000-ից 2015 թվականների ընթացքում հաջողվել է կրճատել 37 տոկոսով մայրական մահացության մակարդակը և 44 տոկոսով՝ մինչև հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակը:
Այդ առնչությամբ ՄԱԿ-ում հանգել են այն եզրակացության, որ զարգացման ոլորտում հաջողություններից ստացված բարիքները անհավասար են բաշխվում ինչպես երկրների, այնպես էլ գյուղական և քաղաքային բնակիչների, տղամարդկանց և կանանց մեջ:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են