Արմեն Սարգսյան. Հայաստանում եւ Արցախում հավատում են, որ Ռուսաստանը կարող է կանգնեցնել մարտական գործողությունները
Հայաստանում եւ Արցախում հավատում են, որ Ռուսաստանը կարող է կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ղարաբաղում ապրող հայերը այստեղ՝ ճակատում, կամ փախստականները, մտածում են, որ Ռուսաստանը բացարձակ օբյեկտիվ պատճառներով կարող է լինել իրական միջնորդ եւ կանգնեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Սարգսյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ազդեցություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա, սակայն պետք է ստիպել Թուրքիային լքել հակամարտության գոտին: Սարգսյանը կարծում է, որ Մոսկվան կարող է ազդել Անկարայի վրա:
Նախագահը հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զուտ քաղաքական չեն: «Դրանք այնքան խորն են, որ դրանք կարելի է անվանել ազգային շահ »,-նշել է ՀՀ նախագահը:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս