Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում «Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին 6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով

Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար
Արցախ

Ընտանիքին չէր ասել, որ առաջնագծում է. Արցախի հերոսի հարազատներն անակնկալի են եկել

Էդգար Էդվարդի Մարկոսյանն այն 5 զինվորներից մեկն է, ով այսօր Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ Նա հակառակորդի կողմից Արցախի դեմ սանձազաերծված պատերազմի այս ժամանակահատվածում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

«Բալիկիս էի քնեցնում, կուրսընկերս զանգեց, ես էլ շատ կամաց էի խոսում, ասաց՝ ոնց որ «Արցախի հերոսի» քրոջ ձայն չլինի, ասում եմ՝ ի՞նչ ես ասում, ասում է՝ դե էսպիսի բան է եղել»,- պատմեց բարձրագույն կոչմանն արժանացած Էդգար Մարկոսյանի քույրը՝ Լուսինեն, NEWS.am-ի հետ զրույցում։

Լսափողն անջատել, երեխային մենակ թողել ու մոր մոտ է վազել։

«Որովհետև պատկերացրեցի, թե ինչ է կատարվելու իր հետ։ Մաման չէր ֆիքսվել էն փաստի վրա, որ Էդգարը Արցախի հերոս է, մաման մի պահ կորցրեց իրեն՝ լսելով էդ լուրը, որ եղբայրս առաջնագծում է, չէր սպասում, շատ անսպասելի էր, որովհետև ինքը զանգում էր մի քանի վայրկանով, որ ընդամենը ձայնը լսենք»,- ասաց Լուսինե Մարկոսյանը։

Էդգարն ի սկզբանե ընտանիքի անդամներին չի ասել, որ առաջնագծում է, քույրն իմացել էր, բայց միևնույն է՝ մորից գաղտնի էր պահել։

«Էդպես թաքցրեցի-թաքցրեցի, մինչև էսօր միանգամից ամեն ինչ իմացավ»,- ասաց Լուսինեն։

Արցախի երիտասարդ հերոսի հետ ընտանիքի անդամներն արդեն խոսել են։

«Ես էստեղից ոգևորված մի կերպ եմ ինձ զսպում, կոկորդս սեղմելով, արցունքներս խեղդելով, ինքը խոսում էր սովորական, ոնց որ ոչինչ չի եղել»,- պատմեց Արցախի հերոսի քույրը։

Էդգար Մարկոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետի բակալավրիատն է ավարտել, ապա ընդունվել մագիստրատուրա, բայց մինչ այդ զորակոչվել է բանակ։

«Էդգարը վերին աստիճանի նպատակասլաց է, ինքն ամենայն հայոց Էդգարն է, բոլորին հասնող, օգնող։ Իր շրջապատում էնպիսի մեկը չկա, որ իրեն չսիրի, չմեծարի, անգամ՝ չճանաչողները»,- նշեց Լուսինեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ Ավելի վաղ բարձրագույն կոչմանն էր արժանացել նաև «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը։