Ուզբեկստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ են․ ԱԱԾ-ն հերքում է Երևանում երկու ադրբեջանցու մասին լուրերը
Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հրատապ կերպով, հայտնաբերվել են քաղաքացիների կողմից նկատված երկու օտարերկրացիները:
Համապատասխան պարզաբանումների ընթացքում նշված անձանց՝ հակառակորդի հետ կապ ունենալու, տեղի ունեցող հակամարտությանն առնչվելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
Պարզվել է, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռևս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով և ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երևանում, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և նրանց կրկին հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...