The Times-ը Էրդողանի ելույթները նմանեցրել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության հռետորաբանությանը
Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը, անդրադառնալով մեկ տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին ու դրա մեկ ամյակին նվիրված միջոցառումներին, դրանք նմանեցրել է Խորհրդային միության տարիներին ժողովրդին պարտադրված տոնական քայլերթերին:
«Էրդողանի հռետորաբանությունը, կիրառած սպառնալիքներն ու արտահայտությունները կարծես ճիշտ Խորհրդային միության կոմունիստական կուսակցության արտադրանք լինեն», - գրում է The Times-ը:
Պարբերականը նշում է, որ Էրդողանը հաջողության հասավ՝ Թուրքիան ներկայացնելով որպես «արտաքին ուժերից» տուժած զոհ և կոչ անելով թուրք ժողովրդին զգոն մնալ «արտաքին թշնամիների» դեմ: Եվ այս ամենն այն դեպքում, երբ Արևմուտքի բոլոր երկրները դատապարտել են հեղաշրջման փորձը Թուրքիայում:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը