Հայաստանը կանչում է Իսրայելում դեսպանին խորհրդակցությունների համար
Հայաստանը կանչում է Իսրայելում արտակարգ եւ լիազոր դեսպանին խորհրդակցությունների համար: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
Պատասխանելով Ադրբեջանին սպառազինության մատակարարման մասին հարցին՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հայկական կողմը համարում է, որ անթույլատրելի է Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրականացնում է լայնածավալ ագրեսիա ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: Հայկական կողմը դիվանագիտական ալիքներով բազմիցս հայտնել է իր մտահոգությունը իսրայելցի գործընկերներին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի ԱԳՆ-ն որոշում է կայացրել կանչել դեսպանին խորհրդատվությունների համար:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են